29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այգեպատում մանկապարտեզը ԽՍՀՄ-ի տարիներից կիսակառույց է մնացել

Արարատի մարզի Այգեպատ համայնքում մանկապարտեզ չկա: Այն կառուցվել է ԽՍՀՄ-ի տարիներին ու այդպես էլ կիսակառույց է մնացել: Այս մասին   Henaran.am- ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը: «Կարևոր խնդիրները լուծել ենք, բայց մանկապարտեզի խնդիրը մնացել է: Երիտասարդության զբաղվածության համար նախատեսված կենտրոններ էլ չունենք. մեր համայնքում մարզադաշտ  կամ սպորտային համալիր չկա, բայց հողահատկացում արել […]

Եվրամիությունը Թուրքիային պիտի ընկալի որպես հավասար գործընկեր․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Չեխիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերություններին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Vatan» թերթը, արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է, որ ԵՄ-ը Թուրքիայի նկատմամբ արդար մոտեցում ցուցաբերի, որ եվրոպական կառույցները ոչ թե Թուրքիայի, այլ արդարության կողքին լինեն, Թուրքիային ընկալեն որպես հավասար գործընկեր: […]

Խորհրդարանը 1 րոպե լռությամբ հարգեց նախարարի հիշատակը

Ազգային ժողովում պատգամավորներն այսօր նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը ցավակցեցին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ընտանիքին՝ նախարարի վաղաժամկետ մահվան կապակցությամբ: «Ցավակցում ենք բոլորիս անունից մեր գործընկեր, պետական ու քաղաքական գործիչ Արմեն Երիցյանի ընտանիքին անժամանակ մահվան կապակցությամբ»,-ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Ա. Երիցյանի հիշատակը:

1000-ական դրամներ գանձելու նախագիծն ընդունվեց

Կառավարութան նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց քվեարկությամբ:  «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ  վարման կարգով խոսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և հայտարարեց, որ դեմ է նախագծին, սակայն չի մասնակցի քվեարկությանը: Ի վերջո նախագիծը դրվեց քվերկության և 98 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութ/, արեւելյան /Մարտունի-Ակնա/ եւ հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ ուղղություններով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ շուրջ 90 անգամ տեղ գտած խախտումների ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1900 կրակոց, որից 56-ը`«CBD» եւ «Իստիգլալ» […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ: 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և թաց ձյուն, 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 14-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը […]

Տղամարդու կիսաայրված դի է հայտնաբերվել. ոբերգական դեպք Մրգաշենում

Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում երեկ` դեկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել:Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 51-ամյա Գագիկ Բ.-ի կիսաայրված դին: Դեպքով զբաղվում են իրավապահ մարմինները:

Ինչպես է Բաքուն «վերբովկա» անում ՀՀ քաղաքացիներին. Հայկական Ժամանակ

Հայաստանում կատարյալ խառնաշփոթ է: Ինչ-որ մարդիկ գնացել են Բաքու: Ինչ-որ մարդիկ պատրաստվում են գնալ Բաքու: Ինչ-որ մարդկանց մասին ասվում է, թե գնում են, բայց պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ: Ինչ-որ մարդիկ դա­տապարտում են պոտենցիալ գնացողների հետ շփվողներին: Ինչ-որ մարդիկ դատապարտում են այդ լուրերը շրջանառող հայկական լրատվամիջոցներին: Բայց ոչ ոք չի հասկանում, թե […]

Թուրքիան բանտարկված լրագրողների թվով աշխարհում առաջինն է

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ-ԼՊԿ) 2016 թվականի համար հրապարակել է լրագրողներին ամենաշատը բանտարկող երկրների վերաբերյալ զեկույց: Ըստ այդմ՝ բանտարկված լրագրողների ընդհանուր թիվն աշխարհում այս պահին հասնում է 259-ի: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` 81 բանտարկած լրագրողների թվով աշխարհում այդ ցուցանիշով բացարձակ առաջատարը Թուրքիան է: Նշվում է, որ մինչ այժմ որևէ երկրում այսպիսի մեծ թվով լրագրողներ չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի