11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Եվրամիությունը Թուրքիային պիտի ընկալի որպես հավասար գործընկեր․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Չեխիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերություններին:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Vatan» թերթը, արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է, որ ԵՄ-ը Թուրքիայի նկատմամբ արդար մոտեցում ցուցաբերի, որ եվրոպական կառույցները ոչ թե Թուրքիայի, այլ արդարության կողքին լինեն, Թուրքիային ընկալեն որպես հավասար գործընկեր:

«Եթե Եվրամիությունը մեզ հավասար գործընկեր չի դիտում, ուրեմն իրենց հետ մեր հարաբերություններն անիմաստ են: ԵՄ-ն Թուրքիային հավասար գործընկեր պետք է դիտի: Հավասար գործընկերոջ պես բանակցության սեղանին նստելու դեպքու բոլոր խնդիրները կկարգավորենք»:

Նշելով, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ իմաստային երկխոսության՝ Չավուշօղլուն հայտնել է, որ ԵՄ-ն Թուրքիայի պես երկրներին դասեր տալու փոխարեն պետք է մտածի, թե ինչպես համատեղ լուծեն ծագած ընդհանուր խնդիրները:

Չավուշօղլուն քննադատել Եվրախորհրդարանին (ԵԽ) այնտեղ «Քուրդիաստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) նվիրված ցուցահանդես անցկացնելու համար: ԵԽ-ին մեղադրել է ՔԲԿ-ին աջակցելու և հանդուրժելու մեջ:

Նշելով, որ ԵԽ-ում կան ՔԲԿ-ին աջակցող պատվիրակներ և խմբակցություններ, ասել է. «Ինչո՞ւ եք նույն գաղափարախոսությունը պաշտպանում: Եթե այդ գաղափարախոսության համար պետք է ահաբեկչություն անել, ուրեմն դուք էլ սարերը բարձրացեք: Ի՞նչ գործ ունեք խորհրդարանում, ինչո՞ւ եք զբաղվում քաղաքականությամբ: Քաղաքականությամբ զբաղվողների և ահաբեկիչների միջև տարբերություն պիտի լինի՞ թե ոչ»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ