19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերգեյ Լավրովը REUTERS-ի օպերատորին «դեբիլ» է անվանել /վիդեո/

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Reuters գործալության օպերատորին դեբիլ է անվանել։ Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Վալտեր Շտայնմայերի հետ Համբուրգում կայացած հանդիպման ժամանակ։ Լավրովը անցնելիս նայում է տեսախցիկին ու հարցնում՝ ինչ եք ուզում։ Ինչից հետո անմիջապես ավելացնում՝ դեբիլ։ Բացի այդ, նա լրագրողներին ասել է․ «Դուք կարող եք ռադներդ քաշել»։

Խաղաղությունը չի վաճառվում

«Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, և Աստծուն ավելի հաճելի է աղոթքը, քան զոհ մատուցելը: Ով փնտրում է Տիրոջը, նա գիտություն կգտնի՝ արդարությամբ հանդերձ, և ովքեր ուղիղ սրտով փնտրեն նրան, խաղաղություն կգտնեն» (Առակաց 15։5-6)։

Մենք այլ ճանապարհ չգիտենք. Բ. Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ արցախցիներ, Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ, տոն, որը կրկնակի թանկ ու հիշարժան է մեր ժողովրդի համար: 1991 […]

Դիարբեքիրում Սուրի համայնքապետարանի շենքից հեռացվել է հայերեն ցուցանակը

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր կենտրոնական շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի շենքի պատից հեռացվել է բազմալեզու ցուցանակի հայերեն և ասորերեն հատվածը: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` Սուրի ընտրված քուրդ համայնքապետի ձերբակալումից հետո պետության կողմից նշանակված շրջանի ղեկավարի հրամանով հեռացված ցուցատախտակի փոխարեն կախվել է Թուրքիայի դրոշը: Նշյալ ցուցատախտակը կախվել էր դեռևս 2012 թվականին այն ժամանակվա քուրդ համայնքապետ Աբդուլլահ […]

Դիզվառելիքի գինն իջել է

Վառելիքի գների տատանումը իր ուրույն ազդեցությունն ունի տնտեսության մի շարք ոլորտների վրա: Այն կարող է ստեղծել ինչպես բարենպաստ, այնպես էլ անբարենպաստ իրավիճակ նաև ներդրումային դաշտի համար: Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ կարելի է ասել, որ դիզելային վառելիքի և բենզինի գները Հայաստանում նվազել են: Եթե առաջինի դեպքում նվազումը կազմել է 2.9 տոկոս, ապա այս տարվա […]

«Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակը դատարանի առջև

Դեկտեմբերի 6-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի դատարանի առջև կանգնեց «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակը ‘ այսպես կոչված Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինը : Ավելի վաղ (2014թ) հայտնել էինք, որ հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը’ հոլանդական դատարանին գանգատ էին ներկայացրել Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում […]

Ռեֆորմներ են պետք, գլոբալ փոփոխություններ…

«Մասնակի բաներ են արվում, Կառավարության ապարատն են կարգի բերում, բայց քիչ-քիչ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` խոսելով Կառավարության աշխատանքի մասին: Սակայն, ըստ նրա, Հայաստանում տնտեսական, սոցիալական իրավիճակն այնքան վատ է, որ ռեֆորմներ, գլոբալ փոփոխություններ պետք է լինեն: «Չնայած մեզ մոտ անընդհատ ռեֆորմներից են խոսում, բայց դրանք նկատելի չեն, ինչ էլ կա, պայմանավորված է վարչապետի […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Հրդեհ Վանաձորում

Դեկտեմբերի 10-ին, ժամը 06.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարի մոտակա տնակում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ. Մ.-ին պատկանող տնակում (108 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.49-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Թուրքիայի պատասխանը Գերմանիային. օդանավակայանում 2 ժամ սպասեցրել է գերմանացի դիվանագետներին

Թուրքիայի Աթաթուրքի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները 2 ժամ սպասեցրել են երկիր մուտք գործող 4 գերամանցի դիվանագետի, որից հետո միայն թույլատրել դուրս գալ օդանավակայանի տարածքից: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այդպիսով Թուրքիան պատասխանել է մեջլիսի փոխնախագահի Այշե Նուր Բահչեքափըին Գերմանիայի օդանավակայանում ոստիկանների կողմից սպասեցնելու միջադեպին: Թուրքական աղբյուրի պնդմամբ միջադեպի պատճառ էր հանդիսացել այն, որ Բահչեքափըի մոտ բացակայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի