11 Հունվարի, Saturday, 2025
KFC

«Մայրս ու հայրս հրետակոծության պատճառով մահացան»

«Ես կողմ եմ այդ նախագծին: Այդ հազարական դրամները դեռ վաղուց էր պետք հավաքել, որ մեր բանակն արդիականացվեր ու աջակցություն ստանային մեր  զոհված ազատամարտիկների ընտանիքներին», – անդրադառնալով ժողովրդին հայտնի՝ «100  դրամի նախագծին»՝    Henaran.am-ի հետ զրույցում ասաց լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:

«Մայրս ու հայրս հրետակոծության պատճառով մահացան՝ Տավուշում՝ Չորաթան գյուղում: Մեր ավերված հայրական տունը մինչ օրս վերականգնել չեմ կարողանում: Մայրս տանը քսան զինվոր էր պահում, խնամում: Մինչև վերջին պահը մայրս ասում էր՝ ես իմ զինվոր բալեքի կողքին պիտի լինեմ: Ասում էր՝ զինվորները պետք է զգան,   որ Թամար տատն իրենց կողքին է: Նա այդպես էլ չլքեց իր գյուղը, Երևան չեկավ: Այդ հազար դրամի շնորհիվ մենք կկարողանանք մի քայլ առաջ գնալ: Ես հաճախ լսում եմ՝ ասում են սա թալան է: Բայց մենք կարող ենք վերահսկել այդ գործընթացը: Այդ աղմուկի մեջ, իհարկե, կան ճշմարտության տարրեր: Բայց հայ մարդը պիտի հայավարի մտածի, ճիշտ մտածի: Մենք պիտի աջակցենք մեր բանակին՝  ով ինչքան կկարրղանա», – ասաց Միրզոյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ