Հռոմի Ֆրանցիսկոս պապը 80 տարեկան է

Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը այսօր` դեկտեմբերի 17-ին, նշում է ծննդյան 80-ամյակը: ԻՆրան շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ:
Բուենոս Այրեսի նախկին արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն Հռոմի 266-րդ պապ է դարձել 2013 թվականի մարտին:
Խորխե Մարիո Բերգոլիոն ծնվել է Բուենոս-Այրեսում, 5 երեխաներից ամենակրտսերն էր: Այ, որ ողջ կյանքը պետք է Աստծուն նվիրի, նա միանգամից չի հասկացել` անգամ սիրած աղջիկ է ունեցել:
Ֆրանցիսկոս պապը իր յուրաքանչյուր օրն սկսում է առավոտյան 4:45-ին, նախ աղոթում է, ապա անցնում գործերին:
Նա իր երկարակեցության գլխավոր գաղտնիքը համարում է առողջ քունը` օրական 6 ժամ քնում է: