05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է հայ դպրոցականների օլիմպիական հաղթարշավը

2017 թ. հունվարի 12-ից 18-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 13-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 19 երկրի 57 թիմ, ընդհանուր` 400 մասնակից: Օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է 16 աշակերտ, որոնցից 12-ն արժանացել են 4 արծաթե, 8 բրոնզե մեդալների: Հայաստանի թիմը ղեկավարել են Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը և «Քվանտ» […]

Գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ

2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ […]

«Այս ամենի մեջ սեր կա» (տեսանյութ)

Այսօր Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ Henaran.am   կայքի լրագրող, բանաստեղծուհի Լուսին Ղազարյանի «Սեր-թևերս» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին մեր գործընկերուհու գրչակից ընկերները, մտերիմները, ազատամարտիկներ և ընթերցողներ: Դահլիճը լեփ-լեցուն էր, սակայն դա չխանգարեց, որ  ոմանք շնորհանդեսի  ընթացքում կանգնած ըմբոշխնեն գրական ջերմ երեկոն: Շնորհանդեսին ներկա բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ գրքի խմբագիրը նշեց. «Բախտավորություն է լինել այսպիսի գրքի […]

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ուղիղ)

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որը տեղի է ունենալու ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ:Երկրի նորընտիր ղեկավարը դեռևս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս խոստացել է «կրկին Ամերիկան մեծ տերություն դարձնել, ամելի մեծ, քան այն երբևէ եղել է»: Այս խոսքերը նա կրկնել է նաև երդմնակալության նախօրեին Աբրահամ Լինքոլնի հուշահամալիրում:

Անանուխի թեյի օգտակար հատկությունների մասին

Անանուխով թեյն օգնում է անցկացնել գլխացավը և կարգավորել նյութափոխանակությունը Ամենաբուրավետ և հանգստացնող ըմպելիքներից մեկը անանուխով թեյն է: Դրա համն անկրկնելի է և թարմացնող, իսկ դրա բույրը տալիս է հանգստություն և հարմոնիա: Սակայն դրանք այս թեյի ոչ բոլոր օգտակար հատկություններն են: Անանուխով թեյը կարող է կարգավորել նյութափոխանակությունը և օգնել կորցնել ավելորդ կիլոգրամները: Այն կարող է հագեցնել […]

Արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք

Արմավիրի մարզի Ակնալիճ և Տավուշի մարզի Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով: Թունավորման պատճառը եղել է տնային պայմաններում պատրաստված ծիծակի և լոլիկի մարինադի պահածոների օգտագործումը: Ուտելուց 24 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ  ախտանշաններ։ Հիվանդները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Երևան, Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրանց անմիջապես […]

Պետք է պաշտպանել Ալեքսանդր Լապշինին

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Արա Զոհրաբյան                                            ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱՊՇԻՆԻՆ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային […]

Մեզ համար մարտունակ բանակը կենսական անհրաժեշտություն է. Ս. Սարգսյան

Հանրապետության Նախագահն այսօր պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելով հայրենիքը: Հանդիպմանը Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախագահը ողջունել է հանդիպման […]

Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել: Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են՝ հարձակման արդյունքում մեկ մարդ մահացել է, 5-ը՝վիրավորվել: Վիրավորվածներից երեքը ոստիկաններ են:  Թուրքիայի ժամանակով 00:00-ի մոտակայքում անհայտ անձինք կրակ են բացել տաքսու ուղղությամբ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ: Ոստիկանությունը 13 փամփուշտ է արձակել այդ տաքսու ուղղությամբ: Համաձայն թուրքական «Հուրիեթ» պարբերականի՝ հարձակվողներին […]

Բելառուսը բլոգեր Լապշինին կարտահանձնի Բաքու՝ Արցախ այցելելու համար

Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ: Հայտնի բլոգերը, հիշեցնենք, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին, ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի