05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է ու սպանել

Հունվարի 20-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է զանգահարել 1960 թ. ծնված Հայկ Ս.-ն և հայտնել, որ Թումանյան փողոցի 37 շենքի 8 բնակարանի մոտ մարդ է մահացել: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի միջանցքում հայտնաբերել է 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի դիակը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով: Ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, […]

Որոշ ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին` ժամը 9:30-ի դրությամբ, Ճամբարակի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց  լեռնանցքում,  Երևան-Գառնի և Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ  մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վանում պետության կողմից նշանակված կառավարիչը հեռացրել է հայերեն ցուցանակները

Վանի Էդրեմիթ (Արտամետ) շրջանի` պետության կողմից նշանակված կառավարիչ Աթիֆ Չիչեքչիյի ցուցումով շրջանի բանուկ մասերում ավելի վաղ տեղադրված բազմալեզու ցուցանակներից հեռացվել են հայերեն գրությունները: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` Վանա լճի ափին գտնվող այս շրջանում թուրքերեն, քրդերեն, անգլերեն և հայերեն ցուցանակներն ավելի վաղ տեղադրվել էին՝ հաշվի առնելով Արտամետի տուրիստական նշանակությունը: Որոշումը կայացվել էր Արտամետի ավագանու կողմից, […]

Հարստությունը չի օգնի

«Խոնարհների բերանն իմաստություն է խորհում: Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելությունը, բայց անօրեններին կործանելու է իրենց գայթակղությունը: Հարստությունը չի օգնի բարկության օրը, բայց արդարությունը կփրկի մահից: Արդարը մեռնում է և մեծ ափսոսանք թողնում, ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ: Անբիծ մարդու արդարությունը ուղղում է նրա ճանապարհները, բայց ամբարիշտ մարդուն կորստի է մատնում անիրավությունը: Ուղղամիտ մարդկանց […]

Քո աղոթքը

Տեր Հիսուս Քրիստոս, ես շնորհակալ եմ Քեզնից, որ Դու ինձ սիրում ես եւ իմ պարտքերը վճարել ես: Ես հասկացա, որ առ այսօր ես ապրել եմ Քեզանից բաժանված եւ ինքս եմ որոշել կյանքի ընթացքը: Ես ընդունում եմ, որ ես մեղավոր եմ եւ կարիք ունեմ իմ բոլոր մեղքերի ներման: Տեր Հիսուս, ներիր իմ մեղքերը: Ես ուզում եմ […]

Մոուրինյոին հետապնդող իտալուհին հայտնվել է «սև ցուցակում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ակումբի անվտանգության ծառայությանը  որոշել է տնային խաղերի ընթացքում խաղադաշտ ու   մարզաբազա չթողնել մի իտալուհու: Վերջինս  հետապնդում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Շիկահեր իտալուհին բավականին երկար ժամանակ է, ինչ ներկայանում է  որպես ֆոտոթղթակից ու նշում որ Մոուրինյոի  ֆանատն է:  

Ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը

Հունվարի 13-ին Երևանի բնակիչ Ա.Հ-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտարարություն էր տվել, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհի Ք. Ա.-ն Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չի վերադարձել: 2017 թ. հունվարի 17-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ձեռնարկած […]

Բեռնափոխադրման համար ոչ պիտանի 400 կոնտեյներ կփոխանցվի ՀՀ պաշտպանության նախարարությանը (Տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն այցելեցին «Ապավեն» բեռնափոխադրումների ընկերություն` ծանոթանալու ընկերության գործունեությանը: Հայաստանում գործելով ավելի քան 20 տարի` ներկայում «Ապավեն»-ը կայացած տրանսպորտային ընկերություն է, որն արտասահմանում ունի գրասենյակների իր ցանցը,  լիարժեք տեխնիկական հնարավորություններ, հաճախորդների և գործընկերների մեծ բազա: Հայաստանից արտերկիր և հակառակ ուղղությամբ տարեկան փոխադրում […]

Տարոն Մարգարյանն այցելել է մարտական դիրքերից մեկը

Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մարտական դիրքերից մեկը, ծանոթացել հերթապահող զինվորների ծառայության, ինչպես նաև կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետ: Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր և պատասխանատու առաքելությունը` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին և սպայական անձնակազմին` ընդգծելով, որ հատկապես սահմանային գոտում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի