27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցած 1 օրում արձանագրվել է 11 պատահար. 23 մարդ ստացել է վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության 6, խարդախության 7 և հարկերից խուսափելու 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով […]

Ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը. Կ. Անդրեասյան

«Համախմբում» կուսակցության անդամ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել ևս՝ ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այո՛, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաև նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն […]

«Այդ դեպքում հեշտ կլինի լուծել ահաբեկչության խնդիրը»

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը  կարծում է՝ նախագահական համակարգի անցման դեպքում հեշտ կլինի լուծել ահաբեկչության խնդիրը։ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը իր հայտարարությունում, մասնավորապես,  նշել է՝ Թուրքիան կարիք ունի նախագահական կառավարման։ Նուման Քուրթուլմուշը  շեշտել է՝  նախագահական համակարգի անցման համար կազմակերպվելիք հանրաքվեն իրականացվելու է այն գաղափարախոսությամբ, որ նախագահի ինստիտուտի ուժեղացման ժամանակ կլինի կառավարման նոր ու կենտրոնացված մոդել՝ ահաբեկչության […]

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ժամանել է Լատվիա

Այսօր ֆուտզալի Հայաստանի հավաքականը ժամանել է Լատվիայի Ելգավա քաղաք, որտեղ հունվարի 26-ից 29-ը կկայանան 2018 թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի հանդիպումները,- տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը: Հայաստանի մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի և Գերմանիայի հավաքականները: Մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը: Ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմում Լատվիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Սարգիս Ասկաջյան, […]

ՀՀԿ-ը մանր խնդիրների հետևից չի ընկնում (տեսանյութ)

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը չի կարծում, որ ռեյտինգային ընտրակարգը կուսակցություններում ներքին խնդիրների է հանգեցնելու: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուները պետք է գիտակցեն, որ առաջին հերթին կուսակցությունը պիտի ձայն ստանա, ապա ինքը պիտի դառնա պատգամավոր: «Յուրաքանչյուր թեկնածուի խնդիրը պիտի լինի, որ նախ կուսակցությունը ձայն տանի, իսկ կարող է […]

«ՀՀԿ գալիս են տալու, այլ ոչ թե վերցնելու». Շարմազանովը` Հովիկ Աբրահամյանի որոշումից

Այսօր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նաև ՀՀԿ փոխնախագահ էր, հայտարարել է, որ դուրս է գալիս հարազատ ՀՀԿ-ից ու դիմում է ներկայացրել կուսակցություն: Սրա վերաբերյալ Henaran.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին: –Պարո՛ն Շարմազանով, Հովիկ Աբրահամյանի հեռանալու որոշումն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀԿ-ի վրա: Քաղաքագետներն ասում են, որ միգուցե նրա կողմնակիցները […]

Դոլարը շարունակում է թանկանալ

Այսօր ամերիկյան մեկ դոլարը հայաստանյան բանկերից կարելի է գնել  483.50 դրամ նվազագույն և 485 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 487 դրամ նվազագույն և 488.50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 517 դրամ նվազագույն և 519.10 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 524 դրամ նվազագույն և 528 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 7.99 դրամ նվազագույն […]

Հետախուզվողը հայտնաբերվեց Գառնի գյուղում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունվարի 17-ին, ժամը 12.45-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղի Երեւանյան փողոցում գտնվող հուշարձանի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 39-ամյա Վահե Վ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա 2016 թ. օգոստոսի 10-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի մեղադրանքով:

«էական չէ` կմասնակցի՞, թե՞ ոչ»

Մամուլում    լուրեր են շրջանառվում՝ հնարավոր է՝ ՀԱԿ-ն ընտրություններին մասնակցի առանց Լևոն Տեր-Պետրոսյանի: Հարց է առաջանում. եթե այդպիսի բան լինի, ՀԱԿ-ի ընտրազանգվածը կպակասի՞, թե՞ ոչ: Քաղաքագետ Ռուբեն Նեհրաբյանը կարծում    է՝ Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հանգամանքը առանձնապես չի ազդի ՀԱԿ-ի իմիջի վրա: «Չեմ կարծում, որ նրա մասնակցությունը կամ չմասնակցելն էական ազդեցութուն կունենա: Իմ տպավորությամբ՝ ՀԱԿ-ի […]

Ուշադրություն. ջերմաստիճանը կբարձրանա

Հունվարի 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-29-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 26-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի