05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վահագնը մինչ սպանվելը քնած է եղել.նոր մանրամասներ զինվորի սպանությունից

Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 15-ի առավոտյան, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վնասվածք ստացած 19-ամյա Վահագն Վիրաբյանը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի  բնակիչ էր: «Ծնողները Հայաստանում չեն, աշխատում են Ռուսաստանում: Վահագնը մինուճար տղա է: Հարգված ընտանիքի տղա: Իրենից մեծ երկու քույր ունի: Ցավը այն է, որ օրեր հետո պետք է զորացրվեր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Եղվարդի բնակիչ […]

Եվրոպական հանձնաժողովը պարտադրում է պատժամիջոցներ սահմանել պատգամավորների նկատմամբ

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) հոկտեմբերի 4-ին հրապարակել է թվով 5-րդ զեկույցը, որով հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին պարտադրում է, որպեսզի սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը ավելացվեն Հայաստանի քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի (ազգային, ռասայական, կրոնական թշնամանքի հարուցման մասին) արգելվող հիմքերի ցանկում: Եվրոպական հանձնաժողվը պարտադրում է նաև, որպեսզի ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից այլասերվածների ապրելակերպը դատապարտող կեցվածքը […]

ՀԱՊԿ ղեկավարները Երեւանում քննարկել են ԼՂ հարցը․ Պուտին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ երկրների ղեկավարները Երեւանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են ԼԵռնային Ղարաբաղի ՝ փոխզիջում գտնելու անհրաժեշտության ենթատեքստում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Պուտինը հոկտեմբերի 14-ին մասնակցել է ՀԱՊԿ Երևանում կայացած նստաշրջանին։ «ՀԱՊԿ-ն ստեղծվում էր արտաքին բնույթի սպառնալիքները սահմանափակելու համար։ Մենք […]

Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան վիրավորներ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 03.06-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 42-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի 13 OO 553 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ընկել […]

Ադրբեջանը ԼՂ շփման գծում կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» դիպուկահար հրացաններ

Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց: Հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի դիպուկահար հրացաններ (20 կրակոց): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են […]

Թուրքիան պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից․ ԱԳՆ

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳՆ արձագանքը ՌԴ արտագործնախարար Սերգեյ Լովրովի՝ հոկտեմբերի 14-ին Երևանում արված հայտարարությանը: Պատասխան. Հոկտեմբերի 14-ին Երևանում ընդունված ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունն աջակցություն է հայտնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրադրության սրում թույլ […]

Ոչ թե ինչքան փող ես աշխատել, կամ քանի մոմ ես վառել

Այս կյանքում իրական նվաճումն այն է, թե դու որքանով ես տեսնում քո սեփական սխալները: Սա է երկինք տանելու ճանապարհը: Ոչ թե դու ինչքան փող ես աշխատել, կամ թե քանի մոմ ես վառել, կամ նույնիսկ քանի անգամ աղոթել: Ավազակի օրինակն ու եկեղեցու ուսմունքը ցույց է տալիս, որ իրական նվաճումն այն է, թէ ինչքանով ես դու տեսնում […]

Գլխավոր դատախազը Գյումրիում է. նոր նշանակում /վիդեո/

Շիրակի մարզում ՀՀ գլխավոր դատախազը Արթուր Դավթյանը  Շիրակի մարզային դատախազությունում  հանդիպել է մարզի իրավապահների հետ, ներկայացրել  Շիրակի մարզի գլխավոր դատախազին՝ Կարեն Գաբրիելյանին։ Նա  նախկինում  զբաղեցնում էր  Շիրակի մարզի գլխավոր դատախազի՝ Րաֆֆի Ասլանյանի  տեղակալի պաշտոնը։ Նշենք, որ Շիրակի մարզի գլխավոր դատախազի պաշտոնը մոտ մեկ ամիս է թափուր էր, երբ  Րաֆֆի Ասլանյանը նշանակվեց Երևան քաղաքի գլխավոր դատախազ, […]

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի մասնակցությունը «Ռիո-2016»-ին համարվել է ոչ գոհացուցիչ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում Օլիմպիական խաղերին մասնակցած մարզաձևերի հավաքական թիմերի հաշվետվությունների լսումների երկրորդ օրը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հաշվետվությունը ներկայացրել են ֆեդերացիայի նախագահի տեղակալ Դավիթ Խիթարյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը և ամառային օլիմպիական խաղերին մասնակցած ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանի անձնական մարզիչ Կարեն Սիմոնյանը: Դավիթ Խիթարյանի խոսքերով՝ Ռիո-2016-ին նախորդող քառամյա փուլում ֆեդերացիայի կողմից իրականացվել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի