26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Գիտակցությունը, որ կարող է կորցնել, ստիպեց նրան վերադառնալ» (տեսանյութ)

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ ԲՀԿ-ն այլևս չունի այն ընտրազանգվածը, որ ուներ նախկինում, երբ կուսակցության նախագահը Գագիկ Ծառուկյանն էր: «Եթե ԲՀԿ-ն ունենար այդ էլեկտորատը, Գագիկ Ծառուկյանը, թերևս, չէր վերադառնա քաղաքական դաշտ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա` հենց գիտակցությունը, որ կարող է կորցնել այն, ինչ ուներ 2012-ից, ստիպել է նրան վերադառնալու որոշում կայացնել:

Ս. Սաֆարյանը հավելեց նաև, որ ըստ ամենայնի` Գագիկ Ծառուկյանին թույլատրված չէ բացահայտ հեղափոխական ելույթներ ունենալ: «Նախկինում հասարակությունը Գագիկ Ծառուկյանի հետ հույս էր կապում ինչպես այդ իշխանություններից ազատվելու միջոց, հետևաբար եթե նա այդ հայտը չի ներկայացնում, ինչպե՞ս կարող է նախկին էլեկտրոատը վերադառնալ»,-շեշտեց նա:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ