Սյունիքի նոր մարզպետը այլ ոճով է պայքարելու
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ՀՀԿ խորհրդի նիստից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե գալիք խորհրդարանական ընտրություններում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից տարբերվող մեթոդով է ձայներ ապահովելու ՀՀԿ-ի համար: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սուրիկ Խաչատրյանն ինչքան ուզում, այնքան խփում էր, ի՞նքն էլ է նույն մեթոդով գործելու: «Ես այլ մեթոդներով եմ աշխատում»,- պատասխանեց նա և ասաց, իր մեթոդը բարի խոսքն է:
«Բարի խոսքով: Աշխատաոճի մասին ա խոսքը, ես խնդրում եմ ճիշտ մեկնաբանեք իմ խոսքերը»,- պատասխանեց նա: Հարցին, որ տեղեկություններ կան, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ է հրաժարվելու ՀՀԿ անդամակցությունից, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարծում»: Նա հավելեց, որ ոչ մի դեպքում ՀՀԿ-ն չի փլուզվի: «Դա արդեն հստակ կարող եմ ասել, որ անհնարին է»,- նշեց մարզպետը: