28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Կառավարությունում քննարկվել են Արագածոտնի և Տավուշի մարզերից ներկայացված ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արագածոտնի և ՀՀ Տավուշի մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:

Արագածոտնի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին ջերմոցային և անասնապահական տնտեսությունների ստեղծմանը, գյուղմթերքի վերամշակմանը, գյուղտեխնիկայի վերանորոգման բազայի, զբոսաշրջության խթանման ենթակառուցվածքների  ձևավորմանը  և այլն:

Տավուշի մարզից ներկայացվել էին տնկարանային տնտեսության ստեղծման, գինեգործական, բուսայուղերի արտադրության կազմակերպման, գյուղմթերքի վերամշակման, ենթակառուցվածքների զարգացման, դեղաբույսերի հավաքման, չորացման և իրացման աշխատանքներով զբաղվող կոոպերատիվի հիմնման վերաբերյալ ծրագրեր:

Վարչապետը նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունները պետք է ակտիվ համագործակցեն մարզերի գործարարների հետ, որպեսզի կառավարությունում քննարկման ներկայացվեն  բոլոր համապատասխան կառույցների կողմից նախապես գնահատված և տնտեսապես հաշվարկված ծրագրեր: «Գործարարներից ստացվող բիզնես ծրագրերը պետք է մաքսիմալ արագ ուսումնասիրել և արձագանքել: Ծրագրերը պետք է լինեն իրատեսական, հասցեական և կոնկրետ՝ տնտեսական արդյունքների, եկամտաբերության և ռիսկերի գնահատմամբ», – ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուսումնասիրել հավանության արժանացած ծրագրերը և  ընթացք տալ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ