24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրոն շարունակում է թանկանալ

Այսօր ամերիկյան մեկ դոլարը կարելի է գնել  483.50 դրամ նվազագույն և 484.50  դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում`487 նվազագույն և 488 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 519 դրամ նվազագույն և 521  դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 527 դրամ նվազագույն և 530 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 7.93 դրամ նվազագույն և 8.05 դրամ առավելագույն փոխարժեքով, […]

Ընտրություններ` փետրվարի 12-ին

2017 թվականի փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 10 համայնքներում: Նշված համայնքներից 7-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, 3 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: Փետրվարի 2-ին` ժամը 18.00-ին, լրացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի […]

«Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» քննարկում ոստիկանությունում

Փետրվարի  2-ին ոստիկանությունում տեղի ունեցավ «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագծի հանրային քննարկում՝ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Առջևում համապետական ընտրություններն են և ոստիկանության այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ էր այդ ոլորտում հանրության և ոստիկանության փոխգործակցություն ապահովելու ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի,  աշխատակազմի, հասարակական կարգի ապահովման և իրավաբանական վարչությունների, այլ ծառայությունների ղեկավարներ: […]

Դադարեցվել է միկրոավտոբուսային հ. 53 երթուղու աշխատանքը

Հարգելի համաքաղաքացիներ. 2017թ. փետրվարի 2-ից դադարեցվել է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 53 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Նշված երթուղին փոխարինվել է ավտոբուսային հ. 4 երթուղով (Ջրվեժ – Վերին Չարբախ)՝ հետևյալ ուղեգծով. Ջրվեժ (սկ.) – Քոչինյան – Բագրևանդի – Մոլդովական – Գայի 1-ին – Ստեփանյան փողոցներ – Գայի պողոտա – Մուրադյան […]

Կառավարությունը հաստատել է Ապահովագրության ֆոնդից զինծառայողներին գումարների վճարման կարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է Ապահովագրության ֆոնդից զինծառայողներին գումարների վճարման կարգը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 2-ին կառավարության նիստում։ Հիշեցնենք, որ  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքի համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին: Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների […]

Պահպանողական կուսակցության կոչը ՀՀ քաղաքացիներին

Պահպանողական կուսակցությունը համոզված լինելով, որ` Հայաստանի լինելության գրավականը ազատ, ինքնիշխան, ժողովրդավար և քաղաքակիրթ աշխարհին ներդաշնակ պետության կառուցումն է, Համաշխարհային ներկա անկայունության շրջանում Հայաստանի հնարավորինս անվտանգ գոյությունը պահանջում է քաղաքակրթական հստակ ռազմավարություն, Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ սպասվում են գլոբալ ու ցավոտ հրդեհներ, պատրաստ է մասնակցելու 2017 թ. ԱԺ ընտրություններին,  որպեսզի օրակարգ բերի և լուծում տա՝ Ա. […]

9 աշխատակից ազատվել է աշխատանքից. Սոցապնախարարություն

Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում աշխատանքից ազատվել են գործակալության տարածքային բաժինների 9 աշխատակից: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ազատվածների թվում երեքը բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովների նախագահներ են, մյուսները՝ բժիշկ-փորձագետներ, բուժվիճակագիրներ: Նշվում է, որ 2017թ. հունվարի 23-ից վերսկսվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձաժողովների ժամանակավորապես կասեցված աշխատանքները` դրանց […]

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների արդյունքերը ցույց են տալիս՝ նավթի համաշխարհային գները նվազում են: (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի մարտի ֆյուչերսները նվազել են 0.61%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.55 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 0.53%-ով եւ հասել 56.50 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Անգելա Մերկելը Թուրքիա է ժամանել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա, որտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներ կանցկացնի։ Անկարայում Մերկելին նախ կընդունի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիայի մեջլիս։ Ապա Մերկելը կհանդիպի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Հանդիպումների ժամանակ թուրքական կողմն օրակարգ է բերելու ՆԱՏՕ-ում ծառայող բարձրաստիճան թուրք զինվորականների թեման, որոնցից 40-ը Գերմանիայից քաղաքական ապաստան են խնդրել: Մերկելը […]

Ընտրակաշառք բաժանելու դեպքերը հնարավոր է կանխարգելել

Այսօր ՀՀ ոստիկանությունը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հանրային քննարկում էր կազմակերպել: Քննարկմանը մասնակցում էին ոստիկանության պաշտոնատար անձինք՝ Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը, նրա տեղակալ Մեհրաբյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և այլք: Արթուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի