Արամ Սարգսյանը վայր է դրել
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր դիմումի համաձայն վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահի լիազորությունները։ Այս մասին հայտնում են Հայաստանի դեմոկրատական կուսակցության լրատվական ծառայությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ քայլը պայմանավորված է գալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելուն ուղղված ջանքերը կենտրոնացնելու անհրաժեշտությամբ: