07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞վ է ընկնում այդ բանաձևի տակ. Հ. Նաղդալյան

Երեկվա հարցազրույցներից հետո ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից Իրատես դե ֆակտո թերթը պարզաբանում է խնդրել՝ ՀՀԿ-ն լքողներին, նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առնչվող անդրադարձների շուրջ:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
Դուք ասել էիք. «Եթե Ձեր հարցը կոնկրետ Հովիկ Աբրահամյանի մասին է, չեմ ուզենա մեկնաբանել, իմ կուսակցական ընկերները խոսել են այդ մասին, բայց ես ցավ եմ զգում, որ ՀՀ նախագահի այդքան մեծ վստահությունից հետո, մեր երկրում այսքան մեծ ու կարևոր ծրագրերի նախաշեմին Հովիկ Աբրահամյանը զարգացումների այսպիսի ընթացք ընտրեց»: Բնութագրելով քաղաքական բարեփոխումները և կուսակցություններին բնորոշ քաղաքական գործընթացները, նաև նշեցիք «Կային մարդիկ, ովքեր անհանգստացան իրենց մակարդակի, իրենց հեղինակության աստիճանի, իրենց էության կամ իրենց տեղի համար, որը զբաղեցրել էին ոչ իրավամբ»: Ինտրիգային անորոշություն է, որ հետաքրքրում է շատերին: Ո՞վ է ընկնում այդ բանաձևի տակ:
-Քիչ չեն, կարծում եմ, այդպիսինները, որ իրոք օգտվել են նաև Հովիկ Աբրահամյանի հովանավորությունից, երբեմն չունենալով անհրաժեշտ արժանիքներ:
Դուք իսկապե՞ս ուզում եք դեսպան դառնալ՝ ինչպես գրում են լրատվամիջոցները:
-Ինչի՞ց եզրակացրիք: Երեկ ես էլ զարմանքս հայտնեցի լրատվամիջոցների նմանօրինակ ֆանտազիաների կապակցությամբ: Ինչպես տեսնում եք՝ զբաղված եմ իմ աշխատանքով: Բոլոր մնացած հարցերի պատասխանը մեկն է՝ մեր կուսակցությունում որոշումները կայացնում է կուսակցության ղեկավարը, որը և իմաստուն է, և արդարամիտ է, և քաջատեղյակ է՝ ով ինչպես է աշխատում: Կարողանում է գնահատել յուրաքանչյուրին ըստ կատարած աշխատանքի, և այդ որոշումները ընդունելի են լինում բոլորի համար:
Իսկ Ձեր ընտրացուցակը ե՞րբ է պատրաստ լինելու:
-Ճիշտ ժամանակին, ՀՀԿ-ն երբեք որևէ օրենք չի խախտել, մինչև փետրվարի 16–ը մենք սահմանված կարգով մեր կուսակցության ընտրացուցակները կներկայացնենք ԿԸՀ: Որևէ գաղտնիք կամ ինտրիգ մի որոնեք, ամեն ինչ կլինի հրապարակային ու օրենքի շրջանակներում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ