25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես լինելու եմ իմ ընկերոջ կողքին․ Իշխան Զաքարյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին է ներկայացրել հրաժարականի վերաբերյալ դիմում։

Իշխան Զաքարյանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի  նախագահին՝ հրաժարական տալով Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից: Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Վերահսկիչ պալատի իմ բոլոր գործընկերներին՝ անցած 10 տարիների արդյունավետ և հետևողական աշխատանքի համար:  Շնորհակալ եմ բոլոր այն կառույցներից և գործիչներից,  ում  հետ  այս ընթացքում աշխատել եմ որպես Վերահսկիչ պալատի նախագահ:

Այս տարիներին ես ձեռք եմ բերել արժանավոր աշխատանքային ընկերներ, որոնց հետ, վստահ եմ, մեր մարդկային ջերմ հարաբերությունները շարունակվելու են:

Ես ասել էի, որ այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականության փակված էջը բացելու մասին, որպես Ծառուկյանի ընկեր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ լինելու եմ իմ ընկերոջ կողքին: Դա իմ բարոյական և քաղաքական պարտքն է:

Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների ուղենիշը: Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ մեր թիմը անելու է առավելագույնը՝ ազատ և արդար ընտրությամբ  յուրաքանչյուր քաղաքացու քվեն տեղ հասցնելու համար:

Ես հավատում եմ մեր ժողովրդի հաղթանակին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ