12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին է ներկայացրել հրաժարականի վերաբերյալ դիմում: Այս մասին քիչ առաջ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ Իշխան Զաքարյանը  10 տարի աշխատել է այս պաշտոնում, և նման դպքերում  հարկ է շնորհակալություն հայտնել նման պաշտոնյաներին կատարած աշխատանքի համար:

Սակայն Հ. Նաղդալյանը հիշեցրեց, որ դեռ ժամանակ կա, այսինքն՝ մի քանի օրվա ընթացքում Իշխան Զաքարյանը կարող է հետ վերցնել դիմումը: իսկ շնորհակալություն հայտնելու վերաբերյալ նկատեց, որ նման լավ ու քաղաքակիրթ ավանդույթ կա:

Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը գլխավորելու է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ