26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որքա՞ն ձայն կունենա «Հանրապետականը» արդար ընտրությունների դեպքում

Henaran.am-ի զրուցակիցն է «Ելք» դաշինքի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը: -Ի՞նչ եք կարծում, ազատ ու արդար ընտրությունների դեպքում  ՀՀԿ-ը կայուն մեծամասնություն կունենա՞ խորհրդարանում: -«Հանրապետականն» արդար ընտրությունների դեպքում կունենա 5-6 տոկոս ձայն: -Դա այն կայուն մասսա՞ն է, որը միշտ իշխանությանն է ընտրում ցանկացած երկրում: -Ոչ այնպիսի մարդիկ են, որ զանգում են իրար, ասում են՝ գիտեք […]

Սերժ Սարգսյանը վերադարձնում է. Հրապարակ

Փետրվարի 24-ին Սերժ Սարգսյանը Լեւոն Յոլյանի թեկնածություևը կներկայացնի Ազգային ժողովին՝ որպես Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու։ Երկուշաբթի Աժ-ն, ամենայն հավանականությամբ, կքննարկի ՎՊ նախագահի հարցը։ Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց՝ նա «Ծառուկյան դաշինքի» նախընտրական շտաբի ղեկավարն է եւ համամասնական ցուցակի 2-րդ համարը, իսկ օրենքը ՎՊ նախագահին թույլ չի տալիս քաղաքական գործունեություն ծավալել։ Հիշեցնենք, […]

Բավական հետաքրքիր ներկայացում է լինելու

«Այս անգամ ընտրությունները շատ աշխույժ են անցնելու: Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր ներկայացում է լինելու: Ես դեմ եմ, երբ ՀՀ քաղաքական հարթակը կրկեսի հետ են համեմատում», – անդրադառնալով ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և դրան նախորդող նախընտրական քարոզարշավին՝  Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Արդյո՞ք հետընտրական զարգացումները կսրվեն, եթե հաշվի առնենք, որ […]

Ադրբեջանի զինուժի ակտիվությունը ճնշվել է. հակառակորդը մեկ զոհ ունի. ԼՂ ՊԲ

Փետրվարի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: Մասնավորապես, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով […]

Թեկնածուն մահացել է. Հայկական Ժամանակ

Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Լավրենտի Ասատրյանն օրերս մահացելէ։ Կոմունիստական կուսակցությունից լուրը հաստատեցին, սակայն ամեն կերպ փորձեցին թեկնածուի անունը գաղտնի պահել։ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Աարգսյանը թերթի  հարցին ի պատասխան ասաց. «էդ ինչ կարեւոր, հրատապ բան է։ Մարդ է, մահացել է։ Անուն ազգանունն ի՞նչ կասի ձեզ, օրինակ»։ Թերթին հաջողվեց պարզել, որ Լավրենտի […]

Չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել

Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում,  մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ  ՊՆ  […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի,  Հրազդանի, Մասիսի, Արտաշատի, Արարատի,  Եղեգնաձորի և Վայքի   տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով  փակ է  Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Բքի և մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Գորիս –  Սիսիան  ճանապարհահատվածում  տեղ-տեղ մերկասառույց է: […]

«Լավ ապագա կարող էր ունենալ սպորտում, բայց ինքն ընտրեց հայրենիքի պաշտպանության գործը». Մարզիչը զոհված զինծառայողի մասին /տեսանյութ/

Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով, մահացու բեկորային վիրավորում է ստացած պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը ծնունդով Լոռու մարզի Ճոճկան գյուղից էր: Վաղ դպրոցական հասակում Խուդինյանների ընտանիքը մարզկենտրոն էր տեղափոխվել: Գոռը կրթությունը շարունանակել էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի