03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետական լինելը ամենամեծ հպարտությունս է՝ հայրանունիցս և քաղաքացիությունից հետո. Շարմազանով

«Հանրապետական լինելը պատիվ է և կուսակցության բոլոր անդամները պետք է դա հասկանան»,-azatutyun.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որը արձագանքել է վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ արված հայտարարությանը, թե ՀՀԿ-ին անդամակցելով հնարավոր է իր վարկանիշը անկում ապրի: «Որևէ երկրում, այսօր, պոպուլյար չէ լինել իշխանություն, որովհետև իշխանոթյուն լինելը արդեն պատասխանատվություն է»,-ասել է Էդուարդ […]

Դպրոցականները թղթադրամներ են կեղծել. սենսացիոն դեպք Կապանում

Սյունիքի մարզի Կապան քաղաքում  ուշագրավ բացահայտում է եղել։  Կապանում մի խումբ տղաներ, որոնց թվում են դպրոցականներ, ուսանողներ հայտնվել են  ոստիկանության 6-րդ վարչության ուշադրության տիրույթում թղթադրամ կեղծելու համար։ Պարզվել է, որ տանը գունավոր տպիչով թղթադրամներ են տպել եւ փորձել իրացնել վաճառքի կետերում։ Ոստիկանությունից հայտնում են, որ  նշված գործով կան ձերբակալվածներ։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է […]

Շատ խաղաքարտեր կփոխվեն Գ. Ծառուկյանի վերադարձից հետո (վիդեո)

«Կա նման գործոն, անհատների լինել-չլինելուց շատ բան է փոխվում քաղաքական դաշտում, բայց չեմ էլ կարծում, որ շատ բան կփոխվի, ինչ փոխվեց, որ հեռացավ, և ինչ պիտի փոխվի, որ վերադառնա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը՝ խոսելով ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին քաղաքականություն: Միաժամանակ նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանն այն խարիզմատիկ […]

«ԲՀԿ-ն մեծ քանակի ձայներ կստանա»

«ՀՀԿ-ն, բնական է,  իր տեղը կունենա 2017 -ի խորհրդարանական ընտրոթւյուններից հետո: Երկրորդն էլ, կարծում եմ, ԲՀԿ-ն կլինի», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ շեշտելով՝  Ծառուկյանի վերադարձի պարագայում ԲՀԿ-ն մեծ  քանակի ձայներ կստանա: Անդրադառնալով վորջին շրջանում ձևավորված նոր կուսակցություններին՝ Վարդան Բոստանջյանն ընդգծեց՝  այդ ուժերում կան պոտենցիալ ունեցող մարդիկ: «Մնում […]

Պոլսահայ պատգամավորը Թուրքիայի փոխվարչապետից բացատրություն է պահանջել «գյավուր» բառի համար

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ ուղղված Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին: Փայլանի հարցապնդումը վերաբերում է փոխվարչապետի հայտարարությանը, որտեղ նա կիրառել է «գյավուր» բառը: Նշենք, որ Քուրթուլմուշը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) տեղական ինքանակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հետևյալ արտահայտություններն է արել. «Գյավուրին գյավուր ասել և […]

Մարմնավաճառների քր. գործով պաշտոնատար անձինք կկալանավորվեն. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկու­թյուններով’ ՀՀ ԱՆ «Դատապարտյալնե­րի հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Արսեն Աֆրիկյաևը հարցաքննության է հրավիրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ինչպես հայտնի է` ՀՀ հատուկ քննչա­կան ծառայությունում քննվող գործի շր­ջանակներում կալանավորվել է «Դատա­պարտյալների հիվանդանոց» քրեակա­տարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: Հենց նա է քրեակատարողական հիմնարկի երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի կազմակերպել մարմնավաճառությամբ զբաղվող կանանց […]

Իրականում երկրաշա՞րժ էր, թե՞…../վիդեո/

28 տարի անցավ ու արցունքները չեն մարում: Սպիտակի երկրաշարժը դեռ ցնցում է Հայոց աշխարհը. 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել: Սպիտակի երկրաշարժը դեռ չի մարել, […]

Այլընտրանք չկա` թափով կրճատելու է. Հրապարակ

Նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի նկատառումներ հայտնեց, որոնք ուշադրության արժանի են: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություն է ստացել եռամսյա աշխատանքի ընթացքում այժմ էլ է մտածում, որ մեր տնտեսությունը ծանր վիճակում է, ինչպես իր նշանակման օրերին, երբ հայտարարեց Աժ ամբիոնից, թե պաշտոնավարումից հետո ստացած ինֆորմացիան իր կարծիքը որեւէ կերպ փոխել է` […]

Զրկում են. Հայկական Ժամանակ

armtimes.com-ը մոտ մեկ շաբաթ առաջ անդրադարձել էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող ընկերություններից մեկի կողմից մենաշնորհի վերածած ոլորտն ազատականացնելուն: Խոսքը գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ սուբսիղավոր-ման միջոցով պարարտանյութ տրամադրելուն էր վերաբերվում: Տեղեկություններ կան, որ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող եւս մեկ ոլորտ կազատականացվի: Դա ավտոմեքենաների անվադողերի ներկրման բիզնեսն է: Մամուլը տարիներ առաջ գրել […]

Վերջնական. Ժամանակ

Երեկ ուշ երեկոյան Գագիկ Ծառուկյանի հայրենի գյուղում գտնվող ընդունելությունների տանը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ 3 ժամից ավել տեւած հանդիպումը, որին ուրիշ ոչ ոք չի մասնակցել: Ենթադրվում է, որ վերջնականացել է Ծառուկյանի վերադարձի հարցերը, սահմանները եւ հետընտրական հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերը: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի