Լռությունը
Լռությունը միշտ լի է բառերով։ Միլորադ Պավիչ
Լռությունը միշտ լի է բառերով։ Միլորադ Պավիչ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակցին՝ Դենիզ Յուջելին: Մերկելը, արձանագրելով, որ Թուրքիայում խախտվում են լրագրողների իրավունքները, նշել է, որ Գերմանիայի կառավարարությունը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Յուլջելը ազատ արձակվի: Գերմանիայի կանցլերը կոչ է արել Թուրքիային հարգել լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը: Թուրքական «Sondakika» լրատվական կայքը, անդրադառնալով […]
«Ծրագրերը մատնանշված են, առաջին 15 կետերը կան, իսկ մնացածն էլ կլինի: Սկսելու ենք այնտեղից, որտեղ մեր ընտրողներն են»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես են սկսելու իրենց քարոզարշավն, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: «Դեռևս գրաֆիկը չկա, կլինի, կհայտարարեմ»,-նկատեց նա: ԲՀԿ-ականի խոսքով՝ հիմնական մրցակիցը ժողովուրդն է, ում էլ պիտի համոզեն: Դիտարկմանը, թե ավելի շատ սուտ խոսում […]
Միհրան Պողոսյանի գրասենյակից մարդկանց զանգում, ասում են` ներկայացեք շտաբ: Քիչ առաջ ինձ էլ էին զանգել: Ասում եմ` ինչի համար պետք է գամ շտաբ, ասում ա` գաս, կիմանաս: -Չէ, կոնկրետ ասեք, թե ինչի համար եք կանչում, կարող ա անօրինական ա ձեր նպատակը, -ասում եմ: -Բայց ի՞նչն ա անօրինական,-զարմանում է զանգողը: -Բայց ի՞նչն է օրինական։ Չգիտեմ, մասնավորեցրեք […]
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության։ Արագածոտնի մարզային վարչությունում Մարտի 2-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Վլադիմիր Գասպարյանը 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով դրական գնահատեց մարզի ոստիկանների աշխատանքը: Միևնույն ժամանակ՝ հանձնարարեց առավելագույն ուշադրություն դարձնել նախկինում չբացահայտված հանցագործությունների […]
Չինաստանի բնակչուհին երկվորյակ աղջիկների է լույս աշխարհ բերել որդու ծնվելուց 6 օր անց։ Կինը պատմել է, որ 2012-ին է ամուսնացել, սակայն ինքն ու ամուսինը չեն կարողացել երեխա ունենալ։ 2016-ին նա բուժում է անցել եւ հղիացել եռյակով։ Փետրվարի 21-ին նա տղա երեխա է լույս աշխարհ բերել՝ 1,44 կիլոգրամ քաշով, եւ ծննդաբերական ցավերը դադարել են։ Նրա բժիշկը […]
«Սեյրան Օհանյանին չեմ միանա: Սեյրան Օհանյանը իմ մարտական ընկերն ա եղել, բայց ի՞նչ ճանապարհ բռնեց ու ի՞նչ նպատակներով՝ իմ սրտով չէ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հրամանատար Արագած Մկրտչյանը (Բոնդո): Ազատամարտիկի խոսքով՝ պետությունը շատ լավ կայացել է ու չի կարելի մանկական քայլերի տանել: Մանրամասները՝ տեսանյութում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի խոսքով՝ եթե ոստիկանությունն ասում է, որ քաղաքական ենթատեքստ չկա Մասիսում տեղի ունեցած միջադեպի հիմքում, ապա դա այդպես է: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ արդեն ոստիկանության հաղորդագրության մեջ ասված է, որ կենցաղային հողի վրա է եղել միջադեպը: «Ցավալի է, որ նման դեպքեր են գրանցվում, սակայն մարդկային կրքեր են, ինչ […]
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կայունություն և բարգավաճում կբերի Ադրբեջանին և տարածաշրջանին։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, գրում ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին։
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց՝ երկարացնել ընտանեկան կապիտալը ծախսելու կարգը Ընտանեկան կապիտալ են ստանում բազմազավակ ընտանիքները (3-րդ եւ հաջորդ երեխաների ծնվելու դեպքում): Այն կարող է օգտագործվել հիփոթեքային վարկի, ուսման վարձի, գյուղատնտեսական վարկերի մարման համար, իսկ հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կարող են օգտագործել նաեւ բնակարան գնելու համար: Մինչեւ 2017-ի հունվարի 1-ը գործած կարգի համաձայն՝ ընտանեկան կապիտալի […]
























