25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որդու ծնվելուց 1 շաբաթ հետո կինը երկվորյակների է լույս աշխարհ բերել /ֆոտո/

Չինաստանի բնակչուհին երկվորյակ աղջիկների է լույս աշխարհ բերել որդու ծնվելուց 6 օր անց։ 

Կինը պատմել է, որ 2012-ին է ամուսնացել, սակայն ինքն ու ամուսինը չեն կարողացել երեխա ունենալ։ 2016-ին նա բուժում է անցել եւ հղիացել եռյակով։

Փետրվարի 21-ին նա տղա երեխա է լույս աշխարհ բերել՝ 1,44 կիլոգրամ քաշով, եւ ծննդաբերական ցավերը դադարել են։ Նրա բժիշկը որոշել է շարունակել հղիությունը, մինչեւ որ մյուս երկու փոքրիկն ինքնուրույն ծնվեն։ եւ ահա մեկ շաբաթ անց կինը երկվորյակ աղջիկների է ծննդաբերել։

 

 

«Ես երազում էի երեխա ունենալու մասին, իսկ հիմա երեքն ունեմ ու չգիտեմ, թե ինչ եմ անելու»,- ասել է մայրիկը։ 

Երեխաներն այժմ վերակենդանացման բաժանմունքում են։ Բժիշկն ասել է, որ իր գործունեության մեջ սա առաջին դեպքն է, որ կինը տարբեր օրերի է ծննդաբերում։ Նա ասել է, որ խնդիրն այն է, որ տղա երեխան առանձին բջջից է բեղմնավորվել, աղջիկները՝ մեկ այլ։ 

U470P886T1D247613F12DT20170302130359

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ