16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Կեղծ մարդը միշտ էլ սուտ է խոսում

«Ծրագրերը մատնանշված են, առաջին 15 կետերը կան, իսկ մնացածն էլ կլինի: Սկսելու ենք այնտեղից, որտեղ մեր ընտրողներն են»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես են սկսելու իրենց քարոզարշավն, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: «Դեռևս գրաֆիկը չկա, կլինի, կհայտարարեմ»,-նկատեց նա:

ԲՀԿ-ականի խոսքով՝ հիմնական մրցակիցը ժողովուրդն է, ում էլ պիտի համոզեն:

Դիտարկմանը, թե ավելի շատ սուտ խոսում են քարոզարշավի ժամանակ, Պահքի շրջան է, ինչպե՞ս են անցկացնելու քարոզարշավը, պատգամավորը արձագանքեց.

«Եթե մարդն ապրում է կեղծ, նա միշտ էլ սուտ է խոսում, իսկ եթե նորմալ է ապրում, նա անհրաժեշտություն չունի կեղծելու: Լինելով դաշտում՝ բավականին ճանաչելի եմ իմ ընտրողներին, իրենք էլ գնահատական կտան՝ կեղծ եմ, թե ոչ»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ