28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մերկելը պահանջել է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված գերմանական պարբերականի թղթակցին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  պահանջել է ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակցին՝ Դենիզ Յուջելին:

Մերկելը, արձանագրելով, որ Թուրքիայում խախտվում են լրագրողների իրավունքները, նշել է,  որ Գերմանիայի կառավարարությունը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Յուլջելը ազատ արձակվի: Գերմանիայի կանցլերը կոչ է արել Թուրքիային հարգել լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը:

Թուրքական «Sondakika» լրատվական կայքը, անդրադառնալով Մերկելի վերոնշյալ հայտարարությանը, նշել է, որ  Գերմանայի կանցլերի խոսքերը կզայրացնեն նախագահ Էրդողանին:

«Յուջելն իր աշխատանքն է կատարել: Լրագրությունը պետք է անկախ լինի, լրագրողները պետք է կարողանան իրենց գործը անել: Գերմանիայում ազատության և անկախ մամուլի առկայությունը մեր ժողովրդավարության մի մասն է»,- ասել է Մերկելը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Գերմանյաի քաղաքացիություն ունեցող լրագրող Դենիզ Յուջելը ձերբակալվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին պրոպագանդա անելու մեղադրանքով»:
Թուրքական դատարանը, որպես մեղադրանքի հիմք առաջ է քաշում Յուջելի՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից մեկի` Ջեմիլ Բայըքի հետ արած հարցազրույցը, որում Բայըքը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Բացի այդ մեղադրական եզրակացությունում նշվում է, որ Յուջելի՝ 2016թ. հոկտեմբերի 26-ին հրապարակված հոդվածում տեղ է գտել մի անեկդոտ, որը իբր թե  թուրք և քուրդ ժողովուրդների միջև ատելություն և թշնամություն  է սերմանում: Թուրքական իշխանություններին հատկապես զայրացրել է  լրագրողի 2017թ. փետրվարի 17-ին հեղինակած հոդվածը, որում վերջինս ակնարկել է, որ  մինչև հիմա չկա հստակ ապացույց, որ 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպել էր գյուլենական համայնքը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ