«Էտ ե՞րբ չի եղել » (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի խոսքով՝ եթե ոստիկանությունն ասում է, որ քաղաքական ենթատեքստ չկա Մասիսում տեղի ունեցած միջադեպի հիմքում, ապա դա այդպես է: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ արդեն ոստիկանության հաղորդագրության մեջ ասված է, որ կենցաղային հողի վրա է եղել միջադեպը:
«Ցավալի է, որ նման դեպքեր են գրանցվում, սակայն մարդկային կրքեր են, ինչ ասես, լինում է: Համ էլ էտ ե՞րբ չի եղել նման միջադեպ»,-ասաց նա:
Ըստ Հ. Հարությունյանի՝ սովորական է, որ ընտրարշավի ժամանակ նման դեպքեր են գրանցվում: Հարցին, թե ռեյտինգային համակարգը տեղին ու ժամանակին էր, նա ասաց. «Ես չեմ կարող իմանալ՝ ռեյտինգայինը ճիշտ է, ոչ թե, դրա շուրջ բանակցող կողմերին հարցրեք»:
Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում: