10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դոլարն էժանացել է

Այսօր ամերիկյան մեկ դոլարը հայաստանյան բերկերից  կարելի է գնել  482.50 ՀՀ դրամ նվազագույն և 484.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 486.50  ՀՀ դրամ նվազագույն և 488.50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 510 ՀՀ դրամ նվազագույն և 517 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 520 ՀՀ դրամ նվազագույն և 525 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում […]

Ով է սահմանում «խաղի կանոնները». բանավեճը «թեժացավ» (տեսանյութ)

«Քարոզարշավ գոյութուն չունի, առք ու վաճառքն սկսված է, գոյություն ունի քարոզարշավի իմիտացիա, շատ քիչ քաղաքական ուժեր են, որ հանդիպում են, ծրագրեր են ներկայացնում, իսկ մենք ունենում ենք բազմանդամ հավաքներ, ինքնաբուխ են հավաքները, և պատահական չէ, որ բոլոր հանդիպումների ժամանակ բարձրաձայում են՝ ուղղակի փրկեք, միայն հույսը դուք եք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, […]

Ժխտողականությունն է, որ նոր հանցագործություններ է ծնում․ ՀՀ նախագահ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իսպանական EFE գործակալությանը հարցազրույց է տվել, որում, ի թիվս այլ հարցերի, խոսել է Ցեղասպանության մասին ու ասել, որ Հայաստանը պայքարում է ոչ միայն Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար, այլ ընդհանրապես պայքարում է բոլոր ցեղասպանությունների դեմ:  «Մենք համարում ենք, որ, այո, ժխտողականությունը հանցագործության շարունակություն է: Եվ մենք համարում ենք, որ անպատժելիությունն ու […]

Անպատիժ են

Նախօրեին վիրտուալ տիրույթում` սոցցանցերում տարածված ընտրակաշառք խոստացող հեռախոսահամարի հետքերով գնալով` Henaran.am-ը պարզեց, որ տվյալ հեռախոսահամարը Կենտրոնական ընտրական հանձնաժողովինն է: Փաստորեն, ինչ-որ մեկը չար կատակ է անում: Եւ քանի որ այս տիրույթը իրավաբանորեն անվերահսկելի տարածք է, նման կատակները անպատիժ են մնում:

ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի

Մարտի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի  ուղղությամբ՝ Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու  են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա),  ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։ Շփման […]

Հայաստանը հետեւողականորեն ամրապնդում է սեփական պաշտպանությունը․ ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ հայկական եւ ռուսական կողմերը պետք է քննարկեն Գյումրիում համատեղ ռազմա-արդյունաբերական համալիրի ստեղծումը։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետեւողականորեն ամրապնդում է սեփական պաշտպանությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում։ Այս առումով նա նշել է Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի ստեղծումը։ «Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության համար […]

Օդերևութաբանները զգուշացնում են

Հանրապետության տարածքում` Մարտի 14-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով Երևան քաղաքում՝ Մարտի 14-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է […]

«Որ հավատանք այդ հարցումներին, մենք պետք է դռները փակենք, գնանք տուն» (տեսանյութ)

  Նախընտրական ժամանակը ցույց կտա՝ «Ելք» դաշինքը որ ուժի հետ կարող է  միավորվել թե նախընտրական, թե հետընտրական ժամանակներում: «Կարող ենք համաձայնության գալ ինչ-որ տեղամասեր պահելու համար: Մեր դաշինքը չի խոչընդոտի իշխանափոխության համար արգելանքին, մենք պատրաստ ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը: Նա նշեց, որ իրենց ուժն է դիտարկում որպես ընդդիմություն: «Այսինքն՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի