20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Պետք է ամբողջացնել Հաց բերողի մահվան պատասխանատուների ցանկը. իրավապաշտպան

«Արթուր Սարգսյանին իշխանությունը սպանեց»,-այսօր՝ մարտի 17-ին  հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Սաքունցը ընդգծեց, որ Արթուրի նկատմամբ երկրորդ անգամ կալանավորում չպետք է լիներ, քանի որ այն այդպես էլ չհիմնավորվեց:

«Չկար որևէ հիմք երկրորդ անգամ Արթուրի խաթփանման միջոցը փոխելու համար: Այս դեպքում կամայականություն է իրականացվել: Արթուրին  խոշտանգեցին անգամ հացադուլի մեջ: Սակայն, Արթուր Սարգսյանը մինչև վերջ արժանապատիվ մնաց: Նրան բժշկական օգնություն ցուցաբերելու բազմաթիվ առաջարկներ են եղել, բայց նա չի համաձայնել, քանի որ բարոյական հարց կա: Նրա մահվան պատասխանատուների շարքը պետք է ամբողջացնել, քննիչ , դատախազ, դատավոր…»,-նշեց իրավապաշտպանը:

Սաքունցը անընդունելի է համարում, որ այն քաղաքական ուժերը, որոնք չստորագրեցին Արթուրի ազատ արձակման համար այժմ ցավակցողի դերն են ստանձնել:

«Արթուր Սարգսյանի մահից հետո հնարավոր է ժողովրդի շրջանում ընդվզում լինի:Կլինի ցասում, թե ոչ դժվարանում եմ ասել: Արթուր Սարգսյանը ուրիշ տեսակ էր, այն լավ տղան չէր ում հետ պաչպռոշտիով են բարևում»,-նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ