15 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Չինաստանը կոմունիստական երկիր է, չէ՞, բայց տեսեք՝ ինչքան զարգացած երկիր է» /տեսանյութ/

«Ձեր ժամանակ «պամպերս» չկար, ծամոն չկար:Ցավալի է, բայց կան մարդիկ, ովքեր այսպես են բնորոշում սովետական տարիները: 
Ես իմ աչքով տեսել եմ այն վատ տարիներին, թե ինչպես են մեր գործարանները քանդում ու  մաս-մաս տանում Պարսկաստան: Ինչո՞ւ էին քանդում, որ հիմա էլ բարձր ամբիոններից խոսք են տալիս, ասում են արդյունաբերությունը զարգացնելու են: Բայց ինչպե՞ս պիտի վերագործարկվեն մեր գործարանները: Ուզում եմ հասկանալ՝ ինչու են փակում, ինչու  չեն թողնում՝ այդ մարդիկ աշխատեն: ԽՍՀՄ-ի ժամանակ մարդիկ իրենց ավելի պաշտպանված էին զգում», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց «Կոմունիստական» կուսակցության  ընտրացուցակով պատգամավերի թեկնածու առաջադրված, բնապահպան Սիլվա Ադամյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Նաիրա Մարտիրոսյանը,  ով ևս   «Կոմունիստական» կուսակցության  ընտրացուցակով պատգամավերի թեկնածու  ՝  առաջադրված, շեշտեց.    «Սովետական տարիներին Հայաստանում կառուցվեցին խոշոր գործարաններ: Հայաստանն ուներ հզոր գործարաններ՝ ավտոդողերի գործարան, «Նաիրիտ», իսկ այս պահին եկեք տեսնենք՝ ինչ ունենք: Մեր հզոր պոտեցիալը քայքայեց ու թալանվեց: Եթե «Նաիրիտի» աշխատակիղները պատրաստ են աշխատել, ինչո՞ւ նրանք չպիտի աշխատեն: Մենք կարող ենք վերականգնել ավտոդողերի գործարանն էլ, «Նաիրիտն» էլ: Այդ գործարաններում տասնյակ հազարավոր մարդիկ էին աշխատում: Պետք է վերականգնվի Արդյունաբերության նախարարությունը: Ժամանակին այդ նախրրությունը լավ էլ զբաղվում էր այդ գործերով: Այսօր մենք ավելի հզոր ենք, մեր ներկայացրած գաղափարները այսօր ավելի լավն են, մենք այսօր ավելի  առաջադիմական գաղափարներ ենք ներկայացնում: Չինաստանը կոմունիստական երկիր է, չէ՞, բայց տեսեք՝  ինչքան  զարգացած երկիր է»: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ