12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Դա ամոթ է ու մեզ պատիվ չի բերում» /տեսանյութ/

Այսօր լրագրողնեի հետ հանդիպմանը ՀՀԿ պատգամավորի թեկնածու, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց՝ Հաց բերողի՝  Արթուր Սարգսյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով՝ այսօր քարոզարշավ անցկացնելու-չանցկացնելու  հարցը ՀՀԿ-ում դեռևս չի քննարկել:

«Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Դեռևս նման քննարկում չի եղել, որովհետև հիմա ոտքի վրա քաղաքական ուժերը կայացրել են որոշումներ: Մենք դեռևս նման քննարկում չենք արել, որպեսզի որոշում ունենանք: Ես հիմա չեմ կարող ասել՝ անելու ենք, չենք անելու կամ ինչպես ենք շարունակելու, բայց քարոզչական ամբողջ ընթացքը մեզ մոտ պլանավորված է», – ասաց բանախոսը:

Արտակ Զաքարյանը, ցավակցելով Արթուր Սարգսյանի ընտանքին ու հարզատներին նշեց՝  պետք չէ ամեն ինչին քաղաքական երանգավորում, քաղաքական աստառ  տալ: Արտակ Զաքարյանը   չցանկացավ մեղավորներ փնտրել կատարվածի համար, ասաց՝ չի ուզում դատավորի դեր ստանձնել, ապա հույս հայտնեց, որ գործի վերաբերյալ ամեն ինչ կպարզեն իրավապահ մարմինները:

 «Որևէ քաղաքական ուժի կողմից գործընթացները քաղաքականացնելը  և դրա հիման վրա տրամադրություններ ձևավորելն անթույլատրելի է: Դա ամոթ է ու մեզ պատիվ չի բերում»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ