11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ցավոք, Ադրբեջանը չի թաքցնում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը»

Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս, Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պետ Լեոյի հետ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Կուոպիո քաղաքում ուղղափառ եկեղեցու կենտրոն և թանգարան այցելությունից հետո երկու եկեղեցապետերը համատեղ աղոթքի են մասնակցել Նոր Վալաամ վանական […]

Անակնկալներ կլինեն. Ժամանակ

Որքան էլ դժվար է հավատալ, թե Հայաստանի խորհրդարանի ընտրությունը կարող է անցնել առանց իշխանության ամենավերին օղակներում նախապես գրված սցենարի, այդուհանդերձ առաջիկա ընտրության առումով շատ մեծ է հավանականությունը, և թերևս Հայաստանի անկախության պատմության ընթացքում այդ տեսանկյունից հավանականությունն ամենամեծն է, որ առաջիկա ընտրությանը կարող են այնուհանդերձ շատ լինել անակնկալները: Այստեղ ամենևին չկան ազատ և արդար ընտրության հետ […]

Քոչարյանը խայծը կուլ կտա՞. Հայկական Ժամանակ

ՕՐՕ դւսշինքում Սամվել Բաբայանի եւ Վարդան Օսկանյանի ներկայության պատճառով քաղաքական դաշտում համոզմունք կա, որ այդ ուժի հետեւում իրականում Ռոբերտ Քոչարյանն Է կանգնած։ Երեկ արդեն կարծիքներ Էին շրջանառվում, թե Սամվել Բաբայանին ձերբակալելով իշխանությունները մտադիր են բացահայտ խաղի մեջ ներքաշել հենց նրան։ Այսինքն, մինչեւ այժմ Ռոբերտ Քոչարյանը տարբեր ուժերի նախ Գագիկ Ծառուկյանի ու նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, հիմա […]

Որոշ մարզերում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի  23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի  տարածաշրջանների  ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Եվրոպական ամենաազդեցիկ քաղաքական ուժը աջակցում է Հանրապետական կուսակցությանը (տեսանյութ)

Աջակցություն Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի տեսաուղերձը Հարգելի Նախագահ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցության հարգելի ընկերներ, Հաճույքով ձեզ եմ ուղղում հաջողության իմ բարեմաղթանքները ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Այս ընտրությունները կլինեն առաջինը այն պահից ի վեր, ինչ Հայաստանը 2015թ. Սահմանադրական հանրաքվեի արդյունքում դարձել է խորհրդարանական երկիր: Դրանք […]

Սեյրան Օհանյանի՞ն էլ. Հայկական Ժամանակ

Երեկ Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո քաղաքական կուլիսներում կարծիքներ էին հնչում, թե շուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն կամ առնվազն քրեական այդ եւ այլ գործերում ներգրավվածություն կլինի: Տվյալ դեպքում շեշտում էին դաշինքի նախընտրական ցուցակի առաջնորդ Սեյրան Օհանյանի անունը, հատկապես որ արդեն շրջանառվում է, թե նա առնչություն է ունեցել Նորքի զինված խմբի գործունեության հետ: Ըստ […]

Դինքի սպանության գործով Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացվել

Թուրքական դատարանը «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է «Haberler» լրատվական կայքը: Ստամբուլի դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն Դինքի սպանության հետաքննության շրջանակներում Ֆեթուլլահ Գյուլենին և մի քանի այլ անձանց ձերբակալելու պահանջ էր ներկայացրել դատարան:  Բավարարելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի