04 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հետընտրական ցնցումնե՞ր

«Քարոզարշավի ընթացքը  նորմալ եմ գնահատում:  Այն ընթանում է իր բնականոն հունով: Այս անգամ քարոզարշավը նախորդներից  տարբերվում է այն առումով, որ քաղաքական ուժերն ու դաշինքները կարևորում են ընտրողի  քվեն ու փորձում են մոտենալ ընտրողին, ներկայացնել իրենց  ծրեգրերը, տեսլականներն ու գաղափարները: Նորություն համարարվող ռեյտինգային համակարգը ստիպում է, որ կուսակցությհունը նաև անձերով ներկայանան ընտրողներին, այսինքն՝  գաղափարից  բացի՝ անձանց […]

Ոչնչացվել են Ուրիխանյանի նախընտրական ցուցապաստառները

  Այսօր Լենինգրադյան 48/4 հասցեով և Վ. Համբարձումյան 12/6 հասցեով գործող Տիգրան Ուրիխանյանի նախընտրական ենթաշտաբերից ահազանգ է ստացվել կենտրոնական շտաբ առ այն, որ ոչնչացվել են այդ ենթաշտաբների ցուցապաստառները: Ուրիխանյանի կենտրոնական շտաբից հաղորդում է տրվել Արաբկիրի և Մաշտոցի ոստիկանության բաժիններ: Սա արդեն «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի պաստառների ոչնչացման երկրորդ դեպքն է, սակայն բացահայտված մեղավոր դեռևս չկա: Եզրակացությունները […]

Ալիեւի հետ ինչ-որ բան է կատարվում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Ինչ-որ բան է կատարվում Ադրբեջանում: Բայց թե ի՞նչ, դեռ պարզ չէ: Իլհամ Ալիևի հրամանով երկրի տարածքում արգելափակվել են “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայության,”Ազադլիգ” թերթի, Meydan Tv ընդդիմադիր ԶԼՄ-ների կայքերը…Այդ ԶԼՄ-ներից տեղեկացրել են,որ կայքերն արգելափակված են միայն Ադրբեջանի տարածքում… Մինչև հիմա ապշերոնյան սուլթանը գերադասում էր այլ մեթոդներ կիրառել ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ, բայց […]

Ինչպես է Զարուհի Փոստանջյանը պատրաստվում հեռանալ (տեսանյութ)

Ազգային ժողովը դեռ մինչև մայիս ու մայիսին էլ, ըստ ժամանակացույցի, նիստեր պիտի գումարի: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող օրենսդիր նոր կազմն աշխատանքի կանցնի արդեն մայիսից հետո, և կան մի շարք պատգամավորներ, ովքեր չեն լինելու առաջիկա խորհրդարանում: Նրանցից մեկն էլ Զարուհի Փոստանջյանն է: Վերջինս լքեց «Ժառանգություն» կուսակցությունը, նաև համանուն խմբակցությունը, քանի որ համամիտ չէր […]

Չպետք է վաճառվել. ՀՅԴ թեկնածուն հորդորում է /տեսանյութ/

 ՀՅԴ վարկանիշային թեկնածու Արթուր Ղազարյանը նախընտրական գզվռտոցը բացասական  է գնահատում: «Իհարկե, սա էլ ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Օբյեկտիվ պատճառներից մեկը այն է, որ նախկին 41 ընտրատարածքները դարձան թվով 11, և գաղտնիք չէ, որ նախկին 41 ընտրատարածքներում մեծամասնականով ընտրվածների ճնշող մեծամասնությունը կամ իշխանության վստահությունն էին վայելում, կամ հովանավորությունը, կամ մեծ ֆինանսական միջոցների՝ ռեսուրսների էին տիրապետում, […]

Հակառակորդը շփման գծում օգտագործել է դիպուկահար հրացաններ

Մարտի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Ինչ սպառնալիք կա, ինչու է Երեւանը սպառնում «Իսկանդերով». Ժամանակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Երևանում հայտարարել է, որ կա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլան, որը բաղկացած է երեք մասից: Որոնք են այդ մասերն ու ընդհանրապես ինչ պլանի մասին է խոսքը, Ռիչարդ Հոգլանդը չի մանրամասնել: Նա միաժամանակ հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները ներկայումս աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու համար, և […]

Ծառուկյանն անհանգստացած է. Ժամանակ

Երեկ կայացած ասուլիսի ժամանակ ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանն անդրադառնալով ընտրությունների ֆավորիտ ուժերին, նշել է, որ բացարձակ առաջատարը Գագիկ Ծառուկյանն է և «Ծառուկյան» դաշինքը: Սա պատահական չէ, քանի որ ՕՐՕ դաշինքի միակ հույսը մնում է հետընտրական զարգացումները, որ կարողանան հետընտրական պրոցես սկսել, որովհետև ակնհայտ տեսնում են, որ չեն հաղթահարում յոթ տոկոսանոց արգելքը։ Ծառուկյանը, սակայն, առայժմ […]

Սերժ Սարգսյանի «կոզրի տուզը». Հայկական Ժամանակ

Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հ1ե-ի «Օրակարգից դուրսե հաղորդման ժամանակ փայլուն ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության բանակցությունների էությունը: 45 րոպեի ընթացքում նա ամենամատչելի, լայն հասարակության համար ընկալելի լեզվով պատմական էքսկուրս կատարեց` հակամարտության ծագման օրերից մինչեւ մեր օրեր եւ մի փոքր էլ անցավ առաջ ու ապագան նկարագրեց: Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային պլատֆորմի վրա` պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի […]

Սուտ մատնություն. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ «Իգլայի» գործը միակը չէ, որ հարուցված է Սամվել Բաբայանի դեմ: Բանն այն է, որ ամիսներ առաջ նա հաղորդում էր ներկայացրել մեկի դեմ՝ նշելով, թե վերջինս առանց իր գիտության վաճառել է իր տունը եւ գումարը չի տվել: Մոտ կես տարի տեւած քննությամբ իրավապահները պարզել են, որ նման բան չկա, գործը կարճել են, փոխարենը Արցախի հերոսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի