26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փոխհրաձգությունները սահմանին կլինեն ավելի մահացու․ քաղաքագետ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմում Ադրբեջանը հաջողություն ունեցավ, իսկ հայկական կողմից մոտ պարզվեց, թե ինչ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել կոռուպցիան հենց ազգային անվտանգության առումով: Այս մասին նա նշեց այսօր հրավիրված քննարկման ժամանակ: «Չնայած ռազմական գործողությունների վերսկսման աճող վտանգին, այս անգամ ամեն ինչ կլինի այլ: Ցանկացած ռազմական գործողությունների վերսկսում ադրբեջանական կողմից անակնկալի չի բերի: Հայկական կողմը ավելի լավ պատրաստված կլինի, և, հետևաբար բախումները ու փոխհրաձգությունները կլինեն ավելի մահացու»,-հավելեց նա:

Ըստ նրա՝ այս պահին էլ ռիսկը շատ մեծ է նոր էքսկալացիայի համար չնայած նրան, որ Ադրբեջանն ունի տնտեսական խնդիրներ:

Բացի այդ, ըստ քաղաքագետի, կարևոր է նաև այն, որ հիմիկվա պատրաստվածությունը տարբերվում է նախորդ տարվանից:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, արտակարգ և լիազոր դեսպանը համաձայն չէ, որ Ադրբեջանը հաջողության հասավ նախորդ տարվա ապրիլին: Այդ ընկալումը կախված է նրանից, թե որն էր Ադրբեջանի նպատակը: Իսկ նպատակն, ըստ Արա Պապյանի, ավելի տարածքների գրավումն էր: «Եթե խոսում ենք մի քանի հեկտար հողատարածք վերցնելու մասին, ապա այո, Ադրբեջանը հասավ իր նպատակին, բայց արդյոք դա կարող ենք համարել հաղթանակ, իհարկե ոչ»,-նկատեց նա: 

Արա Պապյանը նաև այս փուլում ոչ մի հույս չի տեսնում խաղաղության և համաձայն է Ռ. Կիրակոսյանի այն մտքի հետ, որ այս պահին պատերազմի վտանգը շատ մեծ է:

Քաղաքագետը հիշեցրեց, որ այս օրերին տարբեր քաղաքական ուժերի, մասնավորապես ՀՀ առաջին նախագահի կողմից հայտարարություն հնչեց փոխզիջումների մասին, սակայն ոչ մի պատասխան կրկին չկա հակառակորդի կողմից: Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախագահ Սարգսյանն Արցախում կրկին հայտարարեց «Իսկանդերի» օգտագործելու հնարավության մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ