14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայկական հուշարձանները մեր անձնագրերն են

Լույս է տեսել «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» եռալեզու գիրքը, որում 4-20-րդ դդ 120 հուշարձանների վերաբերյալ տեղ գտած նյութերը արդեն արծարծվել են տարբեր հրատարակություններում, ինչպես նաեւ «Վարձք» հանդեսում:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

Նա նշեց, որ գրքում տեղ գտած լուսանկարների մեծ մասը ինքն է նկարել, որոշ մասն էլ  տիեզերքից են արվել, կան լուսանկարներ էլ, որ օտարազգիներն են փոխանցել իրենց կազմակերպությանը:

«Ցանկացած օտարազգի ուսումնասիրող համար խնդիր է Ադրբեջանի այսօրվա տարածքում հայկական հուշարձաններով հետաքրքրվելը: Շոտլանդացի ուսումնասիրողը 3 շաբաթվա վիզա ուներ, սակայն հնարավորություն չունեցավ աշխատել Նախիջեւանում, քանի որ 3 օրից նրան հասկացրին, որ պետք է հեռանա: Հայկական հուշարձանները մեր անձնագրերն են, Ադրբեջանը վախենում է մեր անձնագրերից»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ