10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մահվան ելքով վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտի 28-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում Երևանի ուղղությամբ ընթացող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է համընթաց ընթացող «SHACMAN» մակնիշի ավտոմեքենային: Ավտովթարի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասում նստած 2 ուղևորները  տեղում մահացել են, իսկ նույն ավտոմեքենայի վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն: 

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 28-ին Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատատոքսիկոքիմիական, դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ