03 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

««Ելքը» տարրական պակեշտություն չի ունեցել նույնիսկ պատասխանելու մեր նամակներին»

«Մենք չպիտի նեղվենք, մեր ժողովուրդն արժանապատիվ ու ազատասեր ժողովուրդ է, եթե 10 հոգի ասում է՝ ոչ, արդեն արդյունք է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանը: Սակայն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը համաձայն չէ. ««Ելքի» խիստ մեկուսական կեցվածքը նպաստեց այն բանին, որ մենք ունեցանք սա: Մի սկզբունք կա՝ «պատվիր մեծերիդ, եթե ուզում ես […]

Ցածր տոկոսները անլուրջ վերաբերմունքի պատասխանն էր. Պ. Հայրիկյան

 «Բոլորն են վկա, որ մենք փորձ արեցինք դաշինքի մեջ լինել, ինչ են իշխանությունները, մենք դա գիտենք, բայց մենք պետք է խոսենք մեր թերությունների մասին. մենք չենք մասնակել գործընթացին, դա էլ պատիվ չէր բերում, բայց այս խայտառակությանն էլ մասնակցելը պատիվ չէր բերի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ընդդիմադիր քաղաքական ուժերից որոշների ցածր տոկոսների […]

«Հանրապետականները հարցին չափից շատ լուրջ մոտեցան»

«Մասնագիտական դաշտում ընտրությունների՝  այս արդյունքերը կանխատեսելի էին:Անձամբ ինձ համար  ՀՎԿ-ի արդյունքներն էին մի քիչ անսպասելի:  Ես մտածում էի, որ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը  կկարողանար հաղթահարել 5 տոկոսը, բայց, երևի, հանրապետականները հարցին չափից շատ լուրջ մոտեցան,  և այդ պատճառով ձայները չբավականեցրին Բաղդասարյանի կուսակցությանը: Մնացած  բաշխվածությունը կանխատեսելի էր»- Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ընթացքում  նշեց  քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: […]

Սա էլ տեսանք՝ Մեհրիբան Ալիևան դիմում է հայ մայրերին

Օգտատեր Աշոտ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Սա էլ տեսանք՝ Մեհրիբան Ալիևան դիմում է հայ մայրերին. Ադրբեջանի նորաթուխ փոխնախագահ Մեհրիբան Ալիևան՝ Իլհամի կինը ու Լուկաշենկոյի շատ մտերիմ ընկերուհին, պաշտոնի քաղցրությունից արբած դիմել է հայ մայրերին, որպեսզի նրանք իբր թույլ չտան հայ երիտասարդներին կռվեն հանուն Արցախի սահմանների: Ամուսնու նման, սա էլ 7 երգ գիտի 7 […]

Տեր-Պետրոսյանն առաջ մղեց ՀՅԴ-ին /տեսանյութ/

Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, ընդհանուր առմամբ, ընտրության արդյունքները հիմնականում կանխատեսելի էր: Այս մասին վերջինս ասած  «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Վերջինս շեշտեց՝ ՀԱԿ-ը ընտրևությունների արդյունքում նկատելիորեն վատ արդյունք ունեցավ, իսկ  Լևոն Տեր-Պետրոսյանի  վերջին հարցազրույցը մեկ-երկու տոկոսով  ավելացրեց ՀՅԴ-ի էլեկտորատը: «Մենք ունեցանք մի պատկեր, որ ՀԱԿ-ն իսկապես վատ արդյունք ցուցաբերեց, և այս առումով մի […]

ԵՄ խոսնակի հայտարարությունը՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Եվրամիության խոսնակը հայտարարություն է տարածել Հայաստանում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ: «Ս.թ. ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացության համաձայն՝ ընտրությունները լավ կազմակերպված էին և ընդհանուր առմամբ առկա էր հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: Այդուհանդերձ, ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվություն առ […]

Իմ ճակատագիրն էլ սա է. Հրամանատար Յուրայի հոգեհանգիստը/տեսանյութ/

Յուրա Միքայելյանը մաքուր էր, անկեղծ, ոչ մեկին երբեք չէր նեղացնի: Այսպես էին բնորոշում մարտական ընկերները հրամանատար Յուրային: Նշենք, որ ապրիլի երկուսին ծանր հիվանդությունից հետո մահացավ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Յուրա Միքայելյանը: Հրամանատարի հոգեհանգիստը բազմամարդ էր: Նրան վերջին հրաժեշտ տալու էին եկել ազատամարտիկներ՝ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Կային ներկայացուցիչներ նաև Ռուսաստանից և այլ երկրներից: Հրամանատարի […]

ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է ՊԵտերբուրգի պայթյունի հետեւանքով վիրավորների նախնական ցանկը․ հայեր չկան

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Սանկտ-Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով վիրավորների նախնական ցանկը։ Նշվում է, որ ցանկն ամեն րոպե կարող է փոփոխվել։ Նախնական ցանկում հայկական ազգանուն առկա չէ։ Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգի մետրոյի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում՝ մետրոյի վագոններից մեկում, պայթյուն է հնչել, որի արդյունքում կա 10 զոհ եւ 50 վիրավոր։ Տեղի ունեցածը ՌԴ գլխավոր դատախազությունը […]

Մանախը բացում է փակագծերը. ինչ է եղել իրականում. Ժողովուրդ

Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը նոր երանգներ է ստանում: Մանախը, որ ձերբակալվել էր «Ելք» դաշինքի անդամների վրա հարձակման գործով, չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ավելին՛ պնդել է, թե իր վրա են հարձակվել: Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը’ Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով […]

Խայտառակ միջադեպ. եղբայրը 7-ամյա տղային սեռական բռնության է ենթարկել գոմում. Իրավունք

Թերթը անդրադարձել էր Շիրակի մարզի գյուղերից մեկում արձանագրված խայտառակ դեպքին, երբ 17-ամյա պատանին 7-ամյա իր հորեղբոր տղային (անունները միանգամայն հասկանալի պատճառներով չենք նշում)՝ համոզելով եւ խաբելով, պարբերաբար տարել է իրենց տուն, որտեղ անասնագոմում սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ։ Միաժամանակ, սպաօնալով երեխային, որ դրա մասին ծնողներին կամ որեւէ մեկին չհայտնի, հակառակ դեպքում՝ վատ կլինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի