10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Անդուր խաղեր»

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է՝  ապրիլի երկուսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին՝  մենք փոքր քայլերով առաջ ենք գնում: «Այդ փոքր քայլերը մեզ համար մեծ  բան են: Ափսոսում եմ, որ ՀԱԿ-ն այլևս չի լինի ԱԺ-ում:  Ափսոս էր, կմնար…  Բայց,  Կոնգրեսին վերացրեց իր նահապետը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նախկինում ԱԺ-ն գունավոր էր: Ու ինչո՞ւ միայն Կոնգրեսի մասին նշենք…կային […]

«Հիշեցի մորս, դիմացս մեզ կացնահարողն էր…»

Կնոջը, զոքանչին ու աներոջը կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանը կանգնել է դատարանի առաջ: Երեկ՝ ապրիլի 10-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է առաջին դատական նիստը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կացնահարված կինը՝ Թագուհի Մանսուրյանը նշեց, որ ինքը փորձում է հաղթահարել ցավը և հանուն երեխայի ապրել նորմալ կյանքով. « Երեկ իմ համար ծանր օր էր, քանի որ […]

Արցախի պաշտպանության բանակից տեղեկացնում են

Ապրիլի 10-ին եւ լույս 11-ի գիշերը արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1620 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Հրաձգություն դպրոցում․ կան զոհեր /ֆոտո, տեսանյութ/

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Բեռնարդինոյի տարրական դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում երեք զոհ կա։  Հայտնի է դարձել, որ դասասենյակ Է մտել ատրճանակով զինված մի տղամարդ եւ գնդակահարել ուսուցչուհուն, վիրավորել երկու աշակերտների, իսկ այնուհետեւ ինքնասպան Է եղել: Ավելի ուշ վիրավոր դպրոցականներից մեկը՝ 8-ամյա Ջոնաթան Մարտինեսը, նույնպես մահացել Է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել Էին ուղղաթիռով: Ոստիկանությունում […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Անհնար է. Ժողովուրդ

20 օր է անցել ԼՂՀ պաշտպանության բանակին նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորումից, սակայն հարազատներն այդպես Էլ չեն կարողանամ տեսակցել նրան։ Այս մասին թերթի հետ զրույցում ասացին նրա հարազատները՝ նշելով որ ո՛չ տեսել են եւ ոչ Էլ հնարավարություն են ունեցել խոսելու։ Նշենք, որ ԱԱԾ-ն Բաբայանին, նրա մարտական ընկերոջը՝ Սանասար Գաբրիելյանին, ու եւս մեկ անձի կալանավորել է Վրաստանից […]

Այս անգամ պարոն Փաշինյանը խախտել է էթիկայի կանոնները. Զ. Փոստանջյան

«Այս անգամ պարոն Փաշինյանը խախտել է էթիկայի կանոնները, մենք ունեցել ենք ընկերական զրույց, ես նա եւ պարոն Սասուն Միքայելյանը սրճարանում զրուցել ենք, դա պաշտոնական հանդիպում չի եղել ինձ որեւէ առաջարկ ներկայացնելու առումով, եթե դա լինելր պաշտոնական, ես բանավոր կմերժեի, չէի հանդիպի»,-լրագրողների հետ զրույցում ասել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Հիշեցնենք, որ  Նիկոլ […]

Կոռուպցիոն սկանդալ. Հրապարակ

տեղեկություններով՝ դատական համակարգում հերթական կոռուպցիոն սկանդալն է հասունանում։ Իրավապահները պարզել են, որ 2008թ․ առայսօր դատական գործերով սահմանված տուգանքներով կատարողական թերթիկներ չկան։ Խոսքը քրեական գործերի մասին է, երբ դատարանն ազատազրկելու փոխարեն տուգանում է, մարդը վճարում է տուգանքը, սակայն դա պետբյուջե հասնում է, թե ոչ, հայտնի չէ՝ կատարողական թերթիկները չկան։ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, […]

Էյնշտեյնի խորհուրդը` ինչպես անել, որ երեխաները խելացի մեծանան

Մի անգամ Ալբերտ Էյնշտեյնին հարցրեցին, թե ինչպե՞ս անել, որ մեր երեխաները խելացի մեծանան: Նրա պատասխանը միաժամանակ և պարզ էր, և իմաստուն: – Եթե ուզում եք, որ ձեր երեխաները խելացի մեծանան,- ասաց նա,- նրանց համար ընթերցեք կախարդական հեքիաթներ: Իսկ եթե ուզում եք, որ նրանք էլ ավելի խելացի լինեն, ավելի շատ հեքիաթներ կարդացեք: ՆԻԼ ԳԵՅՄԱՆ

Երջանկության չափանիշը դժբախտությունն է

Միայն այն ժամանակ, երբ գալիս է դժբախտությունը, սկսում ես հասկանալ, թե որքան թանկ են մեզ համար այն բոլոր մանրուքները, որոնցից ձևավորվում է ամենօրյա կյանքը: Առավոտյան անշտապ արթնացումը, արևի շողը, որ շոյում է այտը, հավատարիմ ընկերը, որ հանդիպելիս ժպտում է… Միայն դժբախտությունն է հանդիսանում երջանկության չափանիշը: Լյուկ Բեսոն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված