03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Անդուր խաղեր»

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է՝  ապրիլի երկուսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին՝  մենք փոքր քայլերով առաջ ենք գնում:

«Այդ փոքր քայլերը մեզ համար մեծ  բան են: Ափսոսում եմ, որ ՀԱԿ-ն այլևս չի լինի ԱԺ-ում:  Ափսոս էր, կմնար…  Բայց,  Կոնգրեսին վերացրեց իր նահապետը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նախկինում ԱԺ-ն գունավոր էր: Ու ինչո՞ւ միայն Կոնգրեսի մասին նշենք…կային ուժեր  որ  պիտի լինեին ԱԺ-ում: Միայն  մեկի համար է, որ չեմ ափսոսում՝ Րաֆֆիի կուսակցությունը՝ «Ժառանգությունը»: Րաֆֆին էլ, այնտեղից դուրս եկավ, մտավ այստեղ… Անդուր խաղեր էին,  ոչ մի արդյունք չտվող:  

Ցավում  եմ, որ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունն էլ չկա ԱԺ-ում: Ինչքան  ուժերը շատ լինեն, այնքան գունեղ կլինի, դինամիկան ավելի շատ կլինի:  Հիմա այսպես գնում ենք. կան կուսակցություններ, որ մաքրվում են, զտվում են, կան կուսակցություններ, որոնց ժողովուրդը թոշակի ուղարկեց: Տեսնենք՝ ինչ կստացվի», – նշեց քանդակագործը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ