25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մենք լրջորեն ենք տրամադրված»

 

«Անկեղծ ասած՝ երբ մենք մտանք այս պայքարի մեջ ու  առաջադրեցինք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, արդեն հստակ հայտ ներկայացրինք ՝ քաղաքապետ ունենալու հետ կապված:   Մենք  ուզում ենք ոչ թե մի քանի անագանի ունենալ,   այլ «Ելք»-ը գնում է դեպի հաղթանակ», –   Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Ելք» դաշինքի անդամ, Երևանի ավագանու թեկնածու Տիգրան Ավինյանը:

Վերջինս շեշտեց՝ «Ելքը» ձգտելու  է այս  ընտրությունները բերել  քաղաքական բարձր մակարդակի:

«Մենք լրջորեն ենք տրամադրված. մենք չենք անդրադառնալու միայն աղբահանությանը, գազելներում կռացած ժողովրդին,  շքամուտքերի մաքրմանը…  Մենք պիտի ունենանք իրական քաղաքական վիճակը փոփոխող ընտրություններ, քանի որ, ինպես գիտեք,  Երևանը լրջագույն բյուժե ուինի, իսկ Երևանի քաղաքապետը՝ լրջագույն ազդեցություն՝ ներհայաստանյան քաղաքական կյանքում:

Տարոն Մարգարյանի հետ կապված՝ պետք է ասել՝ միանշանակ, ինչ-որ տեղեր կարող է իրեն սիրում են, ինչ-որ տեղեր՝ չեն սիրում:  Քարոզարշավից կախված՝ իրավիճակը կարող է շրջադարձային կերպով փոխվել: Նախորդիվ՝ քարոզարշավի ընթացքում, մենք հասկանցանք,  որ հնարավոր է փոփոխութոյւն բերել, քանի որ  քարոզարշավի  ընթացքում հանդիպ ես մարդկանց հետ առերես, ներկայացնում ծրագրերդ. արդյունքում՝ արդեն ներքուստ հասկանում ես՝ իսկապես հնարավոր է ինչ-որ բան փոխել», – եզրափակեց  Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք՝ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, իսկ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ:

Սահմանված ժամկետում Ընտրություններին մասնակցելու գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հանրապետական եւ «Երկիր Ծիրանի» կուսակցություններն ու «Ելք» դաշինքը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ