14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարարը

Ապրիլի 11-ից 12-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Նախատեսված են Միխեիլ Ջանելիձեի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Վրաստանի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահն ու վարչապետը։

Ապրիլի 11-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց արդյունքներով Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Հանդիպման և մամուլի համար հայտարարությունների լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2017թ. հավատարմագրում անցած ԶԼՄ ներկայացուցիչները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ