05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներքին քաղաքական զարգացումներին չեմ հետևում. Լևոն Սարգսյան

Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե չի նպաստում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ հակառակը` ուղղակի աշխատում է այդ ուղղությամբ: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը: Դիտարկմանը, թե վերջին շրջանում նոր երկրներ չկան, որ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նա արձագանքեց, թե դրա մեղավորը ՀՀ իշխանությունները չեն և […]

Հայտնի են 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները /ֆոտո/

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն: Նրանք են.   Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի.մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ. մայր եւ դուստր, որոնք […]

Կիպրոսի նախագահն ու կառավարությունը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի կառավարությունն ու նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել են Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:  Կառավարության խոսնակ Նիկոս Խրիստոդուլիդեսը  ցեղասպանությունն անվանել է նողկալի հանցանք և մարդկության պատմության մեջ ամոթալի գլուխ։ «Կառավարությունն իր լիակատար համերաշխությունն ու համակրանքն է հայտնում Հայաստանի ժողովրդին և վերահաստատում լիակատար աջակցությունը միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործին»,- ասել է նա:

Ջրառատում տեղի ունեցած դեպքերով այժմ նախաքննություն է ընթանում. փոխոստիկանապետ (տեսանյութ)

ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չպատասխանեց Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած դանակահարության ելքով վիճաբանության հետ իր եւ եղբոր կապի վերաբերյալ հարցին: Նրա փոխարեն հարցերին պատասխանում էր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Վերջինս նշեց, որ Ջրառատում տեղի ունեցած դեպքերով այժմ նախաքննություն է ընթանում, եւ դրա ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի:

Պետք է ուժեղ լինես, որ պարտադրես. Արամ Մանուկյան /տեսանյութ/

Այսօր՝ ապրիլի 24-ին,   Ցեղասպանության  զոհերի հուշահամալիրում՝ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեր ազգը ունի արդարության , արդար վճռի ու սխալները ուղղելու հնարավորություն:  «Եթե չեն ճանաչել ցեղասպանությունը, ուրեմն մեր սերունդները չեն կարողացել ճանաչել տալ: Այստեղ մի լուծում կա. միայն ուժեղ  Հայաստանը կարող է լինել  Ցեղասպանության ճանաչման երաշխավորը, այլ լուծում չկա: Դու պիտի ուժեղ […]

Պահել երդումը՝ Ցեղասպանության դեմ պայքարելու համար․ Ջորջ Քլունի

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին Ինստագրամի իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որում ասում է․ «Մեզանից յուրաքանչյուրը պետք է երդվի՝ պահել խոստումը եւ պայքարել Ցեղասպանության դեմ պայքարելու, որտեղ էլ որ լինի»:

Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել

Ստամբուլում թուրքական ոստիկանությունը թույլ չի տվել, որ Փանգալթը մետրոյի հարակից տարածքում «Առերեսվիր ցեղասպանության հետ» խորագրով հիշատակի միջոցառում անցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Թուրքալեզու «Alevinet» կայքը հայտնում է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ներկայացուցիչները բանակցություններ են վարել ոստիկանության հետ միջոցառումն անցկացնելու թույլտվություն ստանալու համար, բայց ապարդյուն: Նրանց տեղեկացրել են, որ «վերևից ստացած հրահանգով չեն կարող […]

«Թրամփը ի՞նչ կասի ապրիլի 24-ին․ թուրքական «Posta»

Իշխանությունների հասցեին քննադատական հրապարակումներով հայտնի թուրքական անվանի թերթերից «Posta»-ի կայքն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփն ապրիլքսանչորսյան իր ուղերձում կհնչեցնի «ցեղասպանություն» եզրաբառը: Աղբյուրը հիշեցնում է, որ Թրամփը մինչև հիմա դեռ ոչ մի խոսք չի ասել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով ու ենթադրվում է, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը տեղ չի գտնի նրա ուղերձում: Ավելի […]

Թուրքիան մեծ ախորժակ ունի

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք կողմնակից են Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ «Բայց Թուրքիան ունի մեծ ախորժակ։ Մենք գիտենք, թե ով է Թուրքիան ու այդ պետության հետ պետք է ունենաս քո ուրույն դիվանագիտությունը, իսկ այն հետևյալն է` նրանք պետք է ճանաչեն մեր իրավունքը», – ասաց Զարուհի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված