06 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բռնագաղթից հյուծված տատս թրքուհուց հաց է խնդրել եւ …

Աշխեն Ղազարյանի պատմությունը 1906 թ., Կարս, Ծփնի գյուղ Հելինե Հարությունյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Աշխենի տասներկու տարին դեռ չէր լրացել, երբ թողեցին իրենց հսկայածավալ սեփականություններն ու մազապուրծ փախան,  բայց այն մտայնությամբ, որ մի օր անպայման կվերադառնան։ Հիշում էր, որ հայրը«փախեփախի» խառնաշփոթի մեջ հասցրել էր հապճեպ թաքցնել ոսկիները։ Նրա մայրը մահացել էր մինչև բռնագաղթը, […]

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն անդրադարձավ օֆշորային սկանդալին

Մեր երկիրն անում է ամեն ինչ, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այսօր  Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ «Ամեն տեղ էլ հայ համայնքները, արտաքին գործերի նախարարությունը ջանքեր են թափում, որպեսզի աշխարհին ճանաչել տան ցեղասպանության փաստը», – նշեց  Կճոյանը: Անդրադառնալով իր անվան շուրջ պտտվող օֆշորային սկանդալի գործին՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նշեց. «Սխալ […]

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ: Ապրիլի 12-ին Բուխարեստի «Տապան» թատրոնում Ռամպա թատերախմբի կողմից բեմադրվեց Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի վրա հիմնված «Տեղդմնացիրյան» պիեսը։ Ապրիլի 20-ին Բուխարեստի «Հումանիտաս» գրախանութում ներկայացվեց ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի «Հայերի հօդս ցնդած երազանքը. 1915» գրքի ռումիներեն թարգմանության հրատարակությունը: Գրքի շնորհանդեսին ելույթներով հանդես եկան […]

Քրդական համայնքի ղեկավարը կոչ ուղղեց Թուրքիային

Քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում կոչով դիմեց Թուրքիայի կառավարությանը. «Կոչ ենք անում թուրքական իշխանություններին որ ընդունեն հայերի Ցեղասպանությունը և մասսայական ձևով ներողություն խնդրեն հայ ժողովրդից: Միաժամանակ կոչ ենք անում, որ դադարեցնեն քուրդ ժողովրդի նկատմամբ կատարվող ամենօրյա ցեղասպանությունը», – ասաց Հասանովը: Նա նաև կոչ արեց գերտերություններին ու միջազգային հանրությանը մի կողմ […]

Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն Թուրքիայում

Դիարբեքիրում հիմնված «Ժողովրդավարական հասարակություն» կոնգրեսը (ԺՀԿ-DTK) Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն է արել: Ըստ թուրքական «evrensel.net» կայքի՝ հայտարարության մեջ նշվում է, որ պատմության ընթացքում թուրքական պետության վարած «մեկ պետություն, մեկ ազգ, մեկ լեզու» քաղաքականության հետևանքով Անատոլիայի և Միջագետքի ժողովուրդները ենթարկվել են ցեղասպանության և ասիմիլացիայի: Այդ գործընթացը շարունակվում է նաև, ցավոք, հիմա: Հայտարարության մեջ […]

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն Ղազախստանում

Ապրիլի 23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Վերափոխման Մայր տաճարում վարդապետ հայր Սերգիյի ձեռամբ մատուցվեց բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված հայ նահատակներին: Եկեղեցական ծիսակատարությունից հետո ելույթով հանդես եկավ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, ով մասնավորապես, նշեց, որ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում և Սփյուռքում միլիոնավոր հայեր և […]

«Հիմա որ իմ եղբորորդին չլիներ, ես Տարոն Մարգարյանին չէի աջակցելո՞ւ» /տեսանյութ/

«Շաքարավազը թանկացել ա՞»,-լրագրողների հետ զրույցում անկեղծ զարմացավ ԱԺ  ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Լրագրողի հարցին, թե արդյոք Տարոն Մարգարյանին աջակցում է նրա համար, որովհետեւ իր եղբորորդուն նշանակել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Հիմա որ իմ եղբորորդին չլիներ, ես Տարոն Մարգարյանին չէի աջակցելո՞ւ»: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի է ունենալու Երեւանի քաղաքապետի ընտրությունները:  

Իտալիայի Պեզարո քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Իտալիայի Պեզարո քաղաքի  Միրալֆիորե զբոսայգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Ռենկո» ընկերության հետ համագործակցությամբ: Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Պեզարոյի քաղաքապետ Մաթեո Ռիչչին, «Ռենկո» ընկերության նախագահ Ջովաննի Գասպարին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, տեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված