02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ընտրելով «Ելք»-ին՝ ձեր կյանքի որակը կփոխվի (տեսանյութ)

Ելք դաշինքը քարոզարշավն այսօր շարունակում է Երեւանի Կենտրոն համայնքում։ Քարոզարշավի ընթացքում, ինչպես ամեն անգամ, այնպես էլ այսօր Ելք-ի ներկայացուցիչները իրենց քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլում են Երեւանի փողոցներով, բակերով, մոտենում ու զրուցում քաղաքացիների հետ։ 

Ըստ Ելք-ի ներկայացուցիչների՝ մայիսի 14-ին քաղաքացին իր մեկ քվեով կարող է փոխել կյանքի այն վիճակը, որով ապրում են։ Նրանք առաջարկում են ավագանու ընտություններում ձայնը տալ իրենց ու իրենք երաշխավորում են, որ Երեւան բյուջեն կբաշխվի հավասարաչափ, անիմաստ ծախսերին էլ վերջ կտրվի։

Իսկ բակերից մեկում, տեսնելով հավաքված աղբը, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե լրագրողները միշտ հարցւոմ են, թե արդյոք աղբահանության խնդիրը լուծվե՞լ է Երեւանում։ 

«Ահա սա է պատկերը, թե ինչպես է աշխատում Երեւանի քաղաքապատարանը»,- մոտենալով աղբակույտին՝ ասաց նա։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ