08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր հրդեհ Երեւանում

Մայիսի 2-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 13:57-ին:  […]

Թող նեղանան. «Հայդուկ» ջոկատը՝ Տարոնին/տեսանյութ/

««Հայդուկ» ազատամարտիկների հասարակական կազմակերպությունը  խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ՝ սատարում ենք ՀՀԿ-ին, հանձինս Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի:Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին ևս քննարկում արեցինք և միաձայն որոշում կայացրինք՝ սատարում ենք ՀՀԿ-ին, հանձինս Տարոն Մարգարյանի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ, գնդապետ Վիտյա Հակոբյանը: Վիտյա Հակոբյանը նշում է, որ Տարոն Մարգարյանը կատարել է իր […]

Ըստ հաղորդումների` ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը և խոշտանգում կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երկու քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավոր Էդիկ Ղ.-ի և Երևանի բնակիչ Վահան Խ.-ի հաղորդումների հիման վրա: Մասնավորապես, Էդիկ Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում` 10.02.2017թ.-ին, ՀՀ ոստիկանության քրեական […]

Հայաստանի դիրքերն այս պահին ամուր են. քաղաքագետ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը համարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների որևէ դրական ընթացքն ավելի հավանական է, քան հայ-ադրբեջանական: «Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրված արձանագրություններում որևէ հղում չկա Լեռնային Ղարաբաղին: Եվ ես կողմ եմ Հայաստանի իշխանությունների այն քաղաքականությանը, նրանք որևէ նախապայմանների կողմ չեն: Ի տարբերություն Թուրքիայի` Հայաստանն այժմ գտնվում է ավելի […]

«Թեկուզ կաստիլներով գնալու եմ ընտրության, որ Փոստանջյանին ընտրեմ»

Այս պահին   Սարի թաղում «Երկիր ծիրանի»-ն քարոզարշավ է անցկացնում:  Քարոզարշավի ընթացքում մի տարեց քաղաքացի մոտեցավ Փոստանջյանին՝ ասելով. «Թող ջահելները լավ ըլնեն, մենք մեր կյանքն ապրել ենք արդեն, օրինակ ես՝ արդեն Թոխմախ գնալու թեկնածու եմ: Ես ինսուլտ եմ տարել, բայց թեկուզ կաստիլներով գնալու եմ ընտրության, որ Փոստանջյանին ընտրեմ»: Փոստանջյանը առողջություն մաղթեց քաղաքացուն և շնորհակալություն հայտնեց […]

Համանախագահները տեղեկություն նախագահների հանդիպման վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ադրբեջանական ԱՊԱ-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկություն չկա, համանախագահները չունեն որևէ տեղեկություն նախագահների հանդիպման վերաբերյալ: Անդրադառնալով Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին՝ Հոգլանդը նշել է, որ ապրիլի 28-ին կայացած հանդիպումն անցկացվել է ՌԴ արտգործնախարարի նախաձեռնությամբ:

Հայաստանի տնտեսության ապագայի մասին են մտածում

«Ամենաուշագրավն այս հարցում այն է, որ սա ավելի շատ հարց է՝ ուղղված Թուրքիային և ավելի քիչ Հայաստանին»,-լրագրողների հետ զրույցում  ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-թուրքական գործարար հարաբերությունները զարգացման ինչ հեռանկար ունեն՝ հաշվի առնելով վերջին սահմանադրական հանրաքվեն: Նա նշեց, որ հայերն ավելի ուժեղ դիրքորոշում ունեն այս հարցում, ավելի լայնախոհ են, քան Թուրքիան:  […]

Եթե ատամները կտրի.Կոռնիձորի Արոն փաստում է

«Ինձ չի թվում, որ  մոտ ապագայում Ադրբեջանը ոտնձություն անի մեր սահմանների նկատմամբ, իհարկե բացառությամբ այն դեպքում, եթե իրենց երկրում քաղաքական վայրիվերումներ լինեն և հարկավոր լինի բոլորին համախմբել մեկ թշնամու՝ հայերի դեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երեկ՝ մայիսի 1-ին մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին և պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությանը,  ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): […]

Եթե ազգերն սկսեն խոսել իրար հետ, քաղաքականությունն էլ կհետևի. Թուգչե Էրգյուլ

Ազգությամբ թուրք, Սան-Ֆրանցիսկոյում բնակվող  Թուգչե Էրգյուլն, ով  Սիլիկոնյան հովտում տեղկայված «Էնգել լաբս»-ի տնօրենն է, այսօր Երևանում է: Նա Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպման հյուրերից էր: Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ տատիկն էլ հայ է եղել, սակայն չի հասցրել նրա հետ շփվի, խոսի հայերի, Հայաստանի մասին. տատիկը վաղ է մահացել: Ինքն առաջին անգամ է Հայաստանում, ասում է, որ […]

«Մեր խիղճը և ձեռքերը մաքուր են»

Այս պահին «Երկիր ծիրանի» կուսակցությունը քարոզարշավ է  անցկացնում Սարի թաղում:  Լրագրողների հետ զրույցի ընթացքում Զարուհի Փոստանջյանը շեշտեց՝ կան քաղաքացիներ, ովքեր քաղաքական պայքար են մղել, բայց  հիմա գտնվում են անազատության մեջ: Փոստանջյանը շեշտեց՝  երեկ  Նուբարաշենում քարոզարշավ անցկացնելիս «Երկիր Ծիրանի»-ն  անցել է ՔԿՀ-ի մոտով, ողջունել Գևորգ Սաֆարյանին, Անդրիաս Ղուկասյանին և այլոց, կարճ ասած՝ այն քաղաքացիներին, ովքեր հիմա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի