28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եթե դու քո ընկերոջը դավաճանեցիր, ինձ էլ կդավաճանես» սկզբունքն է (տեսանյութ)

«Ինչպիսին ընտրություններն էին, այնպես էլ արդյունքներն են: Բազար, շուկայական հարաբերություններ են: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ ուստա Համոն փողը չէր տվել, հիմա այս դեպքում չգիտեմ՝ ով փողը չէր տվել, բայց համակարգն է այսպիսին, դրա համար էլ այս իրավիճակն այդպիսին է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով «Ծառուկյան» դաշինքի ներսում ընթացող գործընթացներից, ինքնաբացարկ հայտնած անձանց հայտարարություններից, թե իրենք դիմում չեն գրել:

Արամ Սարգսյանը նշեց, որ մարդիկ եկել են խորհրդարան ոչ թե գաղափարի, ծրագրի, լուրջ գործ անելու համար, այլ՝ տանիքի: «Ընդհանրապես այդ Սահմանադրությունը պետք է փոխել, որովհետև այն ժողովրդի քվեն չի ստացել: Եթե այսպես շարունակվի, ներքին բախումներն ավելի են շատանալու: Մարդիկ նյութական բարիքներն են կիսում, նրանք չեն եկել՝ աշխատելու համար, եկել են օգուտ ստանալու: Ես կարծում եմ, որ Ծառուկյանը փորձել է իբր ավելի «արժանավորներին» անցկացնել, մյուսներն էլ արդեն պետք չէին ինչ-ինչ պատճառներով: Ես չգիտեմ, տեղյակ չեմ ներքին խոհանոցից»,-նկատեց նա:

Քաղաքական գործիչը շեշտեց, որ զարմանալի էր, որ ՀՀՇ վարչության ղեկավար Արարատ Զուրաբյանն էլ է հայտնվել այս ցանկում: Ըստ Արամ Սարգսյանի՝  այս պարագայում միգուցե այս սկզբունքն է գործել. «Եթե դու քո ընկերոջը դավաճանեցիր, ինձ էլ կդավաճանես»: Հարցին, թե արդյոք սա իշխանության կողմից կազմակեպված է Գագիկ Ծառուկյանի դեմ, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ իշխանության ձեռքի գործն է, դա միստիկա է ավելի շատ: Իրենց ներսում է եղել, մարդիկ նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենց կողմից ինքնաբացարկի դիմում է գրվել:

Այն, որ արդեն ֆրակցիան միատարր չի, և չի կարող լինել վստահություն մեկը մյուսի նկատմամբ, արդեն բացահայտ է: Չկա ներքին միասնություն, որ դիմադրեն իշխանությանը: Հույսներս նա էր, որ ԲՀԿ-ի ֆրակցիան «Ելքի» հետ միասին կարող էր կայուն պահել իրավիճակը խորհրդարանում: Եթե ՀՀԿ-ը ցանկանա, կարող է հրաժարվել նույնիսկ ՀՅԴ-ի կարիքներից ու այս իրավիճակում միանձնյա կառավարել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ