08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իտալիայի Տոլֆա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հռոմի մոտակայքում գտնվող իտալական Տոլֆա քաղաքի համայնքների խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչն առաջարկել էր Հռոմի հայ համայնքի Assoarmeni ասոցացիան։ Քաղաքապետ Լուիջի Լանդին հայտնել է, որ Տոլֆան միշտ հարգել է հայերի դժբախտ ճակատագրի մասին հիշատակը։

Վարչապետի դեմքը. փաստաբան

Փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ բողոքելով հայաստանյան ավտոճանապարհներից: Նա բաց նամակը հրապարակել է Facebook-ի իր էջում. «ՈՐՈՇԵՑԻ ՄԵՂՄ ԳՐԵԼ, ՍՏԱՑՎԵՑ ՍԱ. Հարգելի պարոն վարչապետ. Մոտ 10 օր առաջ դժբախտություն ունեցա իմ ավտոմեքենայով ուղեւորվելու դեպի Իջեւանի մոտակա գյուղերից մեկը: Ճանապարհը, սկսած Դիլիջան քաղաքից, գրական հայերենով անհնարին է նկարագրել: […]

Գալուստ Սահակյանը շնորհավորել է լրատվամիջոցներին

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Ազատությունն ու մշակույթն այն երեւույթներն են, որոնք անհնար է չափել եւ որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր երկրի ու ժողովրդի, յուրաքանչյուր պետության ու հասարակության համար: Լրատվական դաշտում ազատությունն ու մշակույթը գոյություն ունեն ոչ թե զուգահեռ, այլ միախառնված վիճակում: Եւ ցանկացած ոտնձգություն ազատ խոսքի հանդեպ ոտնձգություն է նաեւ […]

Հայավարի. 5000 դոլարով երեխայի առքուվաճառքի գործով դատավճիռը, Իրավունք

Օրերս Աջափնյակ-Դավթաշեն ընդհանուր իրավա­սության դատարանում հրապարակվեց անցյալ տարի հինգ հազար ԱՍՆ դոլարով նորածնին գնած Տափերական գյուղի բնակչուհի Քրիսաինե Կիրակոսյանի (երեխային գնած կի­նը) եւ Ալլա Կարապետյանի (երեխային 5000 ԱՄՆ դոլարով վաճառած կինը) գործով վճիռը: Երեխան, ի վերջո, մնաց Քրիստինե Կիրակոսյանի մոտ, քանի որ ինչպես վերջինիս փաստա­բան Վահան Հովհաննիսյանը նշեց. «Դա­տարանը երեխայի մասով որեւէ ձեւով չի անդրադարձել […]

Կարծում եմ … եթե այդպես է … երևի թե մանդատ վերցնեմ. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում չի գրել: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռ պարզ չէ`  կվերցնի մանդատը, կհայտնվի խորհրդարանում, թե կմնա իր պաշտոնին: «Ճիշն ասած` չգիտեմ, քանի որ դեռ նման քննարկումներ տեղի չեն ունեցել: Ինձ հետ քննարկում չի եղել: Կարծում եմ, որ եթե այդպես է հրապարակվել, երևի թե մանդատ վերցնեմ, ինձ ոչ մեկ ոչինչ չի […]

Անհասկանալի ու տարօրինակ երևույթներ «Ծառուկյան» դաշինքի շուրջ

Արդեն պարզ է, թե որ պատգամավորներն են ինքնաբացարկ ներկայացրել, և ովքեր են հայտնվելու վեցերորդ գումարման խորհրդարանում: ԿԸՀ-ը երեկ հրապարակել է այս ցանկը, և դրանից հետո «Ծառուկյան» դաշինքում տարօրինակ երևույթներ սկսեցին: Բանն այն է, որ ինքնաբացարկի դիմում գրած անձանցից ոմանք հայտարարում են, թե իրենք ինքնաբացարկ չեն գրել: Մասնավորապես «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը թյուրիմացություն է որակում […]

Ադրբեջանը մեղադրվում է Եվրոպայի խորհրդին միլիոնավոր դոլարների կաշառք տալու մեջ

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը տարբեր երկրների քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին առատորեն թանկարժեք նվերներ է մատուցել՝ մետաքսից գորգեր, ոսկի, արծաթ, խավիար, կանխիկ դրամ և բոլոր ծախսերի վճարմամբ ուղևորություններ՝ Ադրբեջանի օգտին և Հայաստանի ու Արցախի դեմ նրանց ձայների դիմաց: Այս անօրինական գործունեությունը այնքան մեծ տարածում է գտել, […]

Լուրջ անակնկալներ Հովիկ Աբրահամյանից․ Ժամանակ

Հիմա դժվար է որոշակիո­րեն պնդել, թե Հովիկ Աբրա­համյանը՝ ի դեմս որդու՝ Արգամ Աբրահամյանի, Աժ ընտ­րություններում հաղթեց հան­րապետական կուսակցությա­նը: Ի վերջո, հավաքած 33 հազար ձայնը հանրապետու­թյունում ամենաբարձր ցուցանիշներից է: Բայց այն հան­գամանքը, որ նույն ընտրա­տարածքում նրա մրցակից՝ Արարատի մարզպետի եղ­բայր Արայիկ Գրիգորյանը հավաքել էր ավելի քան 44 հազար ձայն, ապա 33 հազա­րանոց ցուցանիշը Աբրահամյանների համար այնքան […]

Սահմանային լարվածություն.կրակել են նաև Տավուշի ուղղությամբ

Մայիսի 2-ին եւ լույս 3-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Իր հերթին Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի