25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայուհիների սիրելի Վանշի բացառիկ հարցազրույցը Henaran.am-ի հետ

«Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Մերժվածը» հեռուստասերիալը կարճ ժամանակահատվածում հեռուստադիտողների կողմից սիրվեց: Բազմաթիվ ընթերցողների խնդրանքով Henaran.am-ը կապ է հաստատել վերոնշյալ հեռուստասերիալում հանդես եկող, Վանշին մարմնավորող Ռոհիտ Խուրանայի հետ: Հիշեցնենք՝ Ռոհիտը արդեն հասցրել է հայ երկրպագուների մեծ բանակ հավաքել հատկապես այն բանից հետո, երբ նա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում՝ վշտակցելով հայ ժողովրդին:

-Ռոհի՛տ, ինչպես հայտնի է, «Մերժվածը» հեռուստասերիալում Դուք մարմնավորում եք Վանշի կերպարը, ով բացասական կերպարներից մեկն է, բայց այդուամենայնիվ, արժանացել ենք հանդիսատեսի համակրանքին: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը:

-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հայերին և իմ երկրպագուներին՝ ինձ ջերմորեն ընդունելու, գնահատելու և սիրելու համար՝ անկախ իմ կերպարի դրական կամ բացասական լինելուց: Անդրադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ յուրաքանչյուր կերպար պահանջում է, որ դու իրեն դարձնես առաջնային հանդիսատեսի համար, այնպիսի կերպար, որ ազդեցություն է ունենում նրանց առօրյա կյանքի վրա:

Երբ Վանշի կերպարն առաջարկվեց ինձ, ես հասկացա, որ այն բացասական է, բայց նա Իչայի սիրո և հոգատարության փոխվեց և ձգտեց դառնալ ավելի լավ մարդ: Դու պետք է հասկանաս կերպարի հոգեբանությունը նախքան այն մարմնավորելը. Վանշը թմրամոլ էր. Նա մերժված էր հասարակության և ընտանիքի կողմից: Այսպես ասած, ես ինքս ինձ պատրաստել էի այդ կերպարը մարմնավորելու համար: Երբ դու անցանկալի ես, և հակարծակի հայտնվում է մեկը, ով բերում է հույսի շող և սեր, դու միտված ես դառնալու սեփականատենչ, քանի որ վախենում ես կորցնել այդ մարդուն: Վանշը ստիպված էր անցնել կյանքի այդ տարբեր փուլերով: Այդ պատճառով ես չէի ասի, որ կերպարը բացասական է, բայց կարող եմ ասել՝ իմ կերպարը փոփոխական է իր փորձի պատճառով, քանի որ Վանշը վերափոխվեց ժամանակի ընթացքում, այնուհետև մահացավ` պաշտպանելով իր սերը: Ստացվում է ՝ այս կերպարը ժամանակի ընթացքում բացասականից վերածվեց դրականի:

-Ձեր ու Վանշի միջև նմանություններ կա՞ն:

-Կերպարի մի քանի երանգներ, որ ես խաղացել եմ, ինձ վրա տպավորթյուն  են ունեցել: Վանշը սիրում է իրեն շրջապատող մարդկանց, ես ևս սիրում եմ  մարդկանց և միշտ ուզում եմ հոգ տանել նրանց մասին։ Վանշը եսակենտրոն, սեփականատենչ է, իսկ  ես սեփականատենչ չեմ, բայց կարող եմ ասել՝  պահպանողական եմ: Վանշը թրմամոլ էր, իսկ ես աշխատանքից կախում ունեմ: Ես սիրում եմ աշխատել, գնալ մարզասրահ, զրուցել մարդկանց հետ, օգնել նրանց, կարդալ, տեսանկարահանել: Այսպիսով՝ այո՛, ընդհանուր առմամբ,  մենք ունենք նմանություններ,  բայց դրանք շատ չեն։

-Հավանաբար Ձեզ համար էլ է պարզ,  որ Ձեր երկրապագուներին շատ է հետաքրքրում նաև Ձեր անձնական կյանքը: Խնդրում եմ մի փոքր պատմե՛ք այդ մասին։

-Դե, երբ դու ընտրում ես հանրային անձ դառնալու ուղին, դու չես ունենում անձնական կյանք: Օրինակ  Հնդկաստանում շատ մարդիկ մոտենում են ինձ ինքանգրի կամ լուսանկարվելու համար, և որտեղ էլ որ  գնամ, ես համեստորեն ընդունում եմ նրանց առաջարկները: Երբեմն երբ ես զբոսնում եմ կնջոս և երեխաներիս հետ և  նույնիսկ ներկայացնում եմ նրանց իմ երկրպագուներին, որովհետև վերջապես ես ևս մարդ եմ, և մենք բոլորս էլ սիրում ենք շփվել: Ես գնումների եմ գնում, մեքենա վարում, ֆիլմեր դիտում, ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ: Ես սիրում եմ անել այս սովորական բաները: Ուստի, կարող եմ ասել՝ անձնական կյանքումս առանձնապես գաղտնիքներ չկան, բայց պետք է նշեմ՝ այո՛, ես նախընտրում եմ ընտանեկան որոշ հարցեր  գաղտնի պահել, չհանրայնացնել:

-Վերջերս պարզվեց, որ Դուք ևս հետաքրքրված եք Հայաստանով: Ի՞նչ կարող եք ասել կամ ի՞նչ գիտեք մեր երկրի ու հայերի մասին: Ե՞րբ բացահայտեցիք Հայաստանը:

-Հնդկաստանն ու Ռուսաստանը  (նաև  նախկին ԽՍՀՄ-ը) լավ ընկերներ են: Երեխա ժամանակ ես շատ էի  հետաքրքրված ԽՍՀՄ երկրների  մշակութային ժառանգությամբ և կարդացել եմ Հայաստանի մասին։ Ես գիտեմ, թե ինչպես և երբ է Հայաստանն անկախացել․․․ Ինչևէ, երբ մեր «Մերժվածը» եկավ Հայաստան, ես ոգևորված էի, որովհետև այդ  հեռուստասերիալը ցուցադրվում էր օվկիանոսից այն կողմ այլ լեզվով: Բայց երբ իմ հայ երկրագուները ինձ ցույց տվեցին իրենց սերն ու հիացմունքը, ես հպարտացա և երջանկացա իմ ամբողջ թիմի համար: Քաղաքական դաշտում Հայաստանի ու Հնդկաստանի  սկիզբ են առնում դեռ Ալեքսանդր Մեծի ժամանակաշրջանից: Նույնիսկ վերջերս մեր փոխնախագահը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ երկու ազգերն էլ տոնում էին գործընկերային ու դիվանագիտական հարաբերությունների քսանհինգամյակը և ստորագրեցին երկկոկղմանի համաձայնագրեր: Ուստի, ես անմասն չեմ մնում վերջին իրադարձություններից: Իմ շփումը հայ երկրագուների հետ անցնում է  ջերմ և զգացմունքային: Հայերը հրաշալի ազգ են, համեստ, սիրալիր, ընտանիքին նվիրված, կանայք և տղամարդիկ  հավասար իրավունքներով են վերաբերվում  միմյանց, և Հայաստանը հարգում է ժողովրդավարությունը: Ի դեպ, ինձ համար նկատելի է Հնդկաստանի ազդեցությունը Հայաստանում:  Ես անհամբեր սպասում եմ  այն պահին, թե երբ եմ սկսելու աշխատել  Հայաստանում․ ես  մի քանի ծրագիր ունեմ։  Երբեք չգիտես` ինչ կլինի, և հնարավոր է, որ  իմ հաջորդ հարցազրույցը տեղի ունենա Հայաստանում։

-Փաստորեն,  հայաստանյան լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե  Դուք այցելելու եք Հայաստան, համապատասխանո՞ւմ են իրականությանը։

-Այո՛, դա ճիշտ է, ինչպես   արդեն ասացի։ Քննարկումներն ընթանում են ծրագրերի  վերաբերյալ, և ես հույս ունեմ, որ  լավ լուրեր կունենամ կիսելու իմ երկպագուների հետ: Ես նույնիսկ ցանկ եմ կազմել, թե որ վայրերը կցանկանայի այցելել, երբ գամ Հայաստան: Դրանք են Ցեղասպանության հուշահամալիրը, UNESCO-ում ընդգրկված 4 պատմամշակութային արժեքները, Սևանա լիճը, Զվարթնոցը․․․

-Կցանկանայի, որ խոսեիք «Մերժվածը»  հեռուստասերիալի նկարահանումների մասին: Հիշո՞ւմ եք ինչ-որ ծիծաղելի դեպք:

-«Մեժվածը»  հեռուստասերիալի նկարահանումները հաճելի էին և միևնույն ժամանակ  դժվար: Մենք պետք է հետևեինք տեսանկարահանման խիստ ժամկետներին, քանի որ մենք պետք է  յուրաքանչյուր շաբաթ լայնածավալ նկարահանումներ իրականացնեինք։ Մենք մեր ժամանակի մեծ մասն անցկացնում էինք ամբողջ թիմով, ուստի շատ բան սովորեցինք միմյանցից և վայեցինք միմյանց ներկայությունը: Զվարճալի դեպքերի մասին խոսելով՝ կհիշեմ մեկը․ «Մերժվաը» հեռուստասերիալի  500-րդ սերիայում մենք արտասովոր բան արեցինք․ բոլոր տղամարդիկ հագան կանանց զգեստներ, և հակառակը: Դա բավականին  զվարճալի էր, բայց միևնույն ժամանակ  հաճելի:

-Ասում են՝  նկարահանման հրապարակը մի վայր է, որտեղ շատ դերասաններ ընկերանում են: Ի՞նչ հարաբերություններ ունեք «Մերժվածը» հեռուստասերիալի  մյուս դերասանների հետ:

-Ինչպես արդեն ասացի, սիրում եմ շփվել մարդկանց հետ: Մենք երկար տարիներ աշխատել  ենք միասին և այդ ընթացքում դարձել մեծ ընտանիք: Մեր ամբողջ թիմը իմ լավ ընկերներներն են, և քանի որ հեռուտասերիալային դաշտը շատ հագեցած է, մենք հաճախ ենք հանդիպում տարբեր առիթներով: Ես հիմնականում  բոլորի հետ կապի մեջ եմ, և ուրախ եմ, որ «Մերժվածը» հեռուստասերիալի  թիմի մի մասն եմ կազմում:

-Համամի՞տ եք այն մտքի հետ, թե  կյանքում ամեն ինչի կարելի է աշխատանքի միջոցով հասնել, թե՞ կարծում եք, որ առաջնայինը հաջողությունն ու ճակատագիրն են: Եղե՞լ են  դեպքեր, երբ ցանկացել եք ամեն ինչ թողնել և հեռանալ փեր սիրելի ասպարեզից:

-Ջանասիրաբար աշխատելը  միշտ վարձատրվում է, իսկ հաջողությունը այդ աշխատանքի արդյունքն է: Դերասան լինելն այնքան  էլ հեշտ չէ, որքան թվում է: Շատ մարդիկ գալիս են Մումբայ Հնդկաստանի տարբեր մասերից` աշխատանք փնտրելու այս ոլորտում, և քչերն էն հաջողության հասնում: Ես ինքս ինձ  հաջողակ եմ համարում, քանի որ  այսպիսի հնարավորություն ստացա կյանքում, բայց,  միևնույն ժամանակ, պետք է ասեմ՝  հաջողության հասնելու համար ես պետք է ջանասիրաբար աշխատեի: Յուրաքանրյուրն իր կայնքում ունենում է հիասթափություններ, ես ևս ունեցել եմ, բայց դա ինձ հետ չի պահել իմ նպատակին հասնելուց: Դու պետք է ամեն ինչ ընդունես որպես կյանքի մի մաս և շարունակես առաջ շարժվել: Ինչպես ասում են, կանգ առնողը  երբեք չի հաղթում, և հաղթողը երբեք չի դադարում առաջ ընթանալ։  Ես հավատում եմ այս գաղափախոսությանը:

-Դուք հավատո՞ւմ եք հրաշքներին: Ձեր կյանքում հրաշքներ եղե՞լ են:

-Իմ ամբողջ կյանքը հրաշք է: Ես ծնվել եմ Հարյանա կոչվող փոքր գյուղում, հետո տեղափոխվել եմ Դելլի և երիտասարդությունս այնտեղ անցկացրել: Ես տեղափոխվել եմ Մումբայ՝  աստղ դառնալու երազանքով: Եկեք չմոռանանք, որ Մումբայն այն քաղաքն է, որտեղ յուրաքանչյուր երազանքի իրականացում հրաշք է, իսկ իմ երազանքներն իրականացան: Իմ դուստրը ծնվել է անցյալ տարի, և հավատացա՛ծ եղեք, որ իմ երկու երեխաներն Աստծու պարգևած  հրաշքն են: Նույնիսկ հիմա հայերի սերը, որ կա իմ նկատմամբ, հրաշք չէ՞ , եթե, մանավանդ, հաշվի առնենք այն, որ ես նրանց չեմ էլ հանդիպել․ մի՞թե դա հրաշք չէ: Ես կասեի` հրաշքներ յուրաքանչյուրի կյանքում էլ պատահում են:

-Որպես ամփոփում՝ կարող եք Ձեր խոսքն ուղղել  Ձեր երկրպագույներին, հայ ժողովրդին:

-Բարև Հայաստան (այս արտահայտությունը Ռոհիտը գրել էր հայատառ-հեղ․), ես սիրում եմ ձեզ և ձեր կողքին եմ։ Ես շնորհակալ եմ ձեզ սիրո և աջակցության համար: Ես անհամբեր սպասում եմ` տեսնելու ձեր գեղեցիկ երկիրը և հանդիպելու ձեզ, հրա´շք մարդիկ: Ես ինքս հրավիրում եմ ձեզ այցելելու մեր գեղեցիկ երկիր, տեսնելու մեր հարուստ մշակույթը, մեր կինոարտադրությունը և մեր հուշարձանները: Ես վստահ եմ` դուք կսիրեք Հնդկաստանը և կգնահատեք մեր ժողովրդի հյուրընկալությունը։

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը, թարգմանեց Սերինե Գաբրիելյանը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ