“Ты трус, ты раб, ты армянин” արտահայտության մասին
“Ты трус, ты раб, ты армянин” արտահայտությունը ասում է ՈՉ ԹԵ Պուշկինը, այլ իր «Տազի» պոէմի հերոս, ազգությամբ չեչեն Գասուբը, ով բարկանում է իր տղայի, Տազիտի վրա, քանի որ տղան հրաժարվում է սպանել անպաշտպան վիրավոր թշնամուն: Այս մարդկային արարքը հայրը դիտարկում է իբրև վախկոտություն, երկչոտություն, քրիստոնյային (այսինքն անհավատին), այլ ոչ թե չեչենին վայել արարք:
Սևագիր տարբերակում “армянин” բառի փոխարեն եղել է “христианин”, մաքրագրելուց, Պուշկինը փոխել է այն “армянин”-ի որպես քրիստոնյա բառի լիարժեք հոմանիշ: Բացի դրանից, այս երեք բառերը “трус”, “раб”, “армянин” օգտագործվում են առանձին-առանձին, այլ ոչ թե իբրև մեկ իմաստ արտահայտող բառեր, քանի որ “армянин” բառից առաջ չկա “-” նշանը, որը պարտադիր կլիներ, եթե հեղինակը ի նկատի ունենար, որ այս երեք բառերը ունեն նույնատիպ իմաստ: Այստեղ պարզապես թվարկվում են մի շարք հատկանիշներ, որոնք հեղինակի կարծիքով հարիր են անպաշտպան մարդ սպանել ՉՑԱՆԿԱՑՈՂԻՆ այսինքն նա կարող է լինել վախկոտ, նա կարող է լինել ծառա, նա կարող է լինել Հայ:
Իկա Միլիտոսյան