14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կտաքանա

Մայիսի 6-ին, 7-ին շրջանների զգալի մասում, 8-10-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-10-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Սանկտ Պետերբուրգի նահանգապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին:

101 զոհերի ընտանիքները երախտապարտ են Սերժ Սարգսյանին /տեսանյութ/

««Մենք Ձեզ հետ ենք» ծրագրի հիմնական նպատակը բարոյական աջակցություն ցույց տալն է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներին»,-այսօր՝ ապրիլի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ փոխնախագահ Վրեժ Եղիազարյանը: Նշենք, որ Բարեգործական նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ Նախագահի դրամաշնորհի շրջանակում՝ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) ու «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» […]

Հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 668 589 մարդ, որը 28,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:          2017 թվականի ապրիլ ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 183 108 մարդ՝ 38.9 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:          2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին` 2016 թվականի նույն ամիսների […]

ԱՄՆ-ն ափսոսում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Քեյթ Բըրնսը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ԱՄՆ-ն ափսոսում է գրասենյակի փակման կապակցությամբ: «Մենք ցավում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային վերջին գործողությունները կորցնելու համար: Տեղում գործողությունները ստանում են ընդունող երկրների աջակցությունը՝ օգնելով ամրապնդել ԵԱՀԿ սկզբունքներին և հանձնառություններին հավատարմությունը, ապահովելով վաղ նախազգուշացում հնարավոր […]

Ավանցիները՝ Տարոնին / տեսանյութ/

«Ավանի 99  տոկոսը հստակ ձայնը կտա Տարոնին, որովհետև նա լավ մարդ է ու կարգին հայ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավան վարչական շրջանի բնակիչ Հայկ Բեդոյանը: Բեդոյանը հավաստեց, որ Տարոն Մարգարյանի ավանցի լինելը չէ միայն, որ կարևորում է.« Վստահ եմ, որ սաղ քաղաքն էլ կընտրի Տարոնին»: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները, որին […]

««Ծառուկյան» դաշինքի խմբակցությունում փորձում են ստեղծել ավելի հուսալի հենարան»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում էր հուսալի Ազգային ժողով ունենալ, և այն, ինչ կատարվեց «Ծառուկյան» դաշինքի մանդատների հետ, այդ սցենարի մեջ է տեղավորվում: «Հուսալի հաջողության համար բավարար չէ այն մեծամասնությունը, ինչ ինքն ունի Ազգային ժողովում, դրա համար պետք է ավելի հուսալի մեծամասնություն, և «Ծառուկյան» դաշինքում այսպես կոչված […]

«Շատ շուտով ականատես կլինենք բուռն զարգացումների»

«Շատ շուտով ականատես կլինենք բուռն զարգացումների»,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ այս պահին «Կոնգրեսը» դեռ կոնկրետ ծրագիր չունի. «Բայց հաշվի առնելով, որ երկիրը ծանր վիճակում է, ու այն շարունակում է խորանալ, ներդրումներ չկան ու չեն լինի, ինչքան էլ որ խոսեն այդ մասին, դրանք բոլորը հեքիաթներ են, և […]

Մասնագետները պայքարում են հնգյակի վիճակի բարելավման համար

Այսօր առավոտյան կատարված համայցերի արդյունքներով մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակի առողջական վիճակի մասին հայտնում ենք, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր»և«Էրեբունի»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներումբուժվող փոքրիկների վիճակը շարունակում է մնալ կայուն։ Նրանցից մեկը դեռ ծնվելու օրից սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։ Մյուս երկուսին ևս նախապատրաստում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված