101 զոհերի ընտանիքները երախտապարտ են Սերժ Սարգսյանին /տեսանյութ/
««Մենք Ձեզ հետ ենք» ծրագրի հիմնական նպատակը բարոյական աջակցություն ցույց տալն է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներին»,-այսօր՝ ապրիլի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ փոխնախագահ Վրեժ Եղիազարյանը:
Նշենք, որ Բարեգործական նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ Նախագահի դրամաշնորհի շրջանակում՝ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) ու «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:
Նախաձեռնության շրջանակում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների առաջին կուրսի կուրսանտները և ազատամարտիկները տարվա ընթացքում պարբերաբար այցելել են ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված 101 զինծառայողների ընտանիքներ` աջակցելու և սփոփելու զոհվածների հարազատներին:
«Սկզբնական այցելությունները շատ ծանր էին ու դժվար, սակայն երկրորդ, երրորդ այցելությունից հետո կարողացանք զոհվածների ընտանիքներին հանել հոգեբանական ծանր վիճակից:
Ազատամարտիկ, պահեստազորի սպա Թորգոմ Նալբանդյանն էլ ընդգծեց.«Առաջին պատերազմի ժամանակ այս հոգատարությունը չկար, բայց սա կարևորա: Ծնողը պետք է հասկանա, որի իր կորուստը բոլորինն է:
Ղարաբաղյան պատերազմի վետերան, բժիշկ Ալլա Նիկողոսյանն.«Զոհվածների ընտանիքները շատ երախտապարտ են ՀՀ նախագահին և առաջին տիկնոջը: Խնդրել են, որ իրենց ջերմ խոսքերը փոխանցեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում: