02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ն ափսոսում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Քեյթ Բըրնսը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ԱՄՆ-ն ափսոսում է գրասենյակի փակման կապակցությամբ:

«Մենք ցավում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային վերջին գործողությունները կորցնելու համար: Տեղում գործողությունները ստանում են ընդունող երկրների աջակցությունը՝ օգնելով ամրապնդել ԵԱՀԿ սկզբունքներին և հանձնառություններին հավատարմությունը, ապահովելով վաղ նախազգուշացում հնարավոր ճգնաժամային կառավարման հարցում ու նպաստելով կառավարությունների ու քաղաքացիական հասարակության միջև երկխոսությանը: Մենք բարձր ենք գնահատում ինչպես գերմանական, այնպես էլ ավստրիական նախագահության սկզբունքային ջանքերը՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության մանդատի երկարաձգման շուրջ փակուղային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ ԱՄՆ-ը խրախուսում է ԵԱՀԿ-ին՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության: Մենք կոչ ենք անում Նախագահությանը և գլխավոր քարտուղարին՝ ուսումնասիրել նոր հնարավորություններ՝ Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի ներկայությանն աջակցելու համար»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ