20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որոշ պաշտոնյաների պատճառով չեն վստահում բանակին.Գագիկ Մակարյան /տեսանյութ/

«Ազգ- բանակ հասկացողությունը ձևավորվեց այն պատճառով, որ մի քանի կարևոր խնդիրներ մեզ մոտ թույլ էին, կամ նույնիսկ բացակայում էին , որոնք անհրաժեշտ էին երկրի անվտանգության և վստահության ձևավորնման տեսանկյունից»,-այսօր՝ մայիսի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասոլիսի ժամանակ ասաց «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը Մակարյանը նկատեց, որ անցած տարվա ապրիլից հետո մարդկանց մոտ […]

Երևանի բյուջեն 30-40 միլիարդով կավելանա. «Ելք»

«Ելք» դաշինքի ավագանու թեկնածուները վստահեցնում են, որ եթե իրենք Երևանում գան իշխանության, ապա այնպես են անելու, որ Երևանի բյուջեն 30-40 միլիարդով ավելանա: «Այս իմաստով շատ արդյունավետ է մոտ 3 միլիարդ ներդնել, որ քաղաքն այդքան ավել գումար ունենա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սոցիալական աջակցության «Ելքի» ծրագրից: «Ընտրակաշառքի ինստիուտը քաղաքական ճգնաժամի […]

«Սա մեր երկրի ու ժողովրդի ճակատագրի հարցն է»

«Երկրի ղեկավարման ճիշտ  ձևն այն է, երբ մեկը դարձնում ես երկու, երկուսը՝ չորս: Բայց երբ երկուսը դարձնում ես մեկ՝ նվազեցնելով սահմանը՝ դառնում է անհեռանկար քաղաքականության մասնակից: Մեր մեջ շագրենի կաշվի հոգեբանություն է մտել», – այսօր լրագրողների հետ  հանդիպման ընթացքում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ խոսելով  լեզվի պետական տեսչության լուծարման մասին: «Կրճատելը, փակելը սեղմելը ստիպում են, որ […]

Բավականին կոռեկտ քարոզարշավ է. Տիգրան Մուկուչյան

«Քարոզարշավի ամբողջ ընթացքը ցույց է տալիս, որ բավականին կոռեկտ, Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխանող քարոզարշավ է ընթանում ընտրություններին մասնակից բոլոր երեք քաղաքական ուժի կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Հետևելով քարոզարշավին, նաև լրատվության միջոցներով, կարծում եմ՝ ավագանու ընտրություններին մասնակցող երեք քաղաքական ուժն էլ քարոզարշավի ընթացքում հնարավորություն ունեն լիարժեք ծավալով […]

Հետախուզվում են Նորաշենի գյուղապետի ուղղությամբ կրակողները /ֆոտո/

Մայիսի 3-ին՝ ժամը 18.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին, անհայտ անձինք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ճանապարհը եւ կրակահերթ արձակել նրա եւ ուղեւորի՝ Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ Կարեն Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կրակողները դեպքի […]

Իրանի նախագահական ընտրություններից հետո հայ-իրանական հարաբերությունները չեն փոխվի

Մայիսի 19-ին Իրանում կանցկացվեն նախագահական ընտրություններ, կա նախագահի 6 թեկնածու։   ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ վերոնշյալ ընտրություններին ու ասաց, որ համակարգը երկու թևով է ներկայացած՝ պահպանողական և բարեփոխումների կողմնակիցների: Իրանագետի խոսքով՝ բարեփոխականների կողմնակիցների շարքում են գործող նախագահ Հասան Ռոհանին, Իրանի փոխնախագահ Ջհանգիրին, նաև Իրանի արդյունաբերության նախկին […]

Վայքում ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Վայքում  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին ժամը 23.00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 23.00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:    10.05.2017թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ 

«Անգամ Զարուհու ձեռքերն են համբուրում ընտրողները» /տեսանյութ/

«Երկիր Ծիրանի» կուսակցության ընտրացուցակով առաջադրված՝ Երեւանի ավագանու թեկնածու  Ալիսա Աբրահամյանը վստահ է ՝  իրենց քաղաքական ուժը  համակիրների մեծ բանակ ունի, սակայն որքան քվե կստանա  առաջիկա ավագանու ընտրություներում՝  դեռ պարզ չէ: «Անգամ Զարուհու ձեռքերն են համբուրում ընտրողները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու թեկնածու  Ալիսա Աբրահամյանը: Ավագանու թեկնածուն շեշտեց՝  բոլորը տեղյակ են Զարուհի Փոստանջյանի […]

Թռչունների միգրացիան ու վտանգները /տեսանյութ/

«Աշխարհում միգրացիայի հետ կապված լուրջ խնդիր կա, դա վերաբերվում է ոչ միայն թռչուններին , այլ նաև կենդանիներին, որովհետև բազմաթիվ շրջաններում կենդանիներն ու թռչունները մարդու կողմից ենթարկվում են բռնության»,- այս մասին այսօր՝ մայիսի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում ասաց «Թռչնասերների կենտրոն»  ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը: Նշենք, որ մայիսի 10-ին նշվում է չվող թռչունների համաշխարհային օրը: Սիլվա Ադամյանը […]

Բուդաղյանները չեն դադարեցրել պայքարը /տեսանյութ/

«Հունիսի 1-ին կլրանա 4 տարին այն ողբերգական օրից, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի կրակոցներից սպանվեց Ավետիք Բուդաղյանը և ծանր մարմնական վնասվածք ստացավ Արտակ Բուդաղյանը», – այսօր  լրագրողների հետ  հանդիպման ընթացքում նշեց  Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: «Հավանաբար, հասարակության մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Բուդաղյանները դադարեցրել են պայքարը, բայց դա ամենևին էլ այդպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի